Կեռաշերեփ, ինքնագնաց կամ կցորդվող հողափոր-փոխադրալ մեքենա, նախատեսված է հողաշերտեր անջատելու միջոցով շերեփը հողով լցնելու, տեղափոխելու և բեռնաթափելու համար։ Կեռաշերեփի աշխատող հարկադրական բեռնաթափումով կցորդվող Կեռաշերեփ օրգանը շերեփն է, որի հատակի եզրն իր լայնությամբ կատարում է կարող դանակի դեր։

Սովորական կեռաշերեփ

ՏեսակներԽմբագրել

Կեռաշերեփներն ըստ մեխանիկական հաղորդակի լինում են՝

  • հիդրավլիկական
  • մեխանիկական (ճոպանա-ճախարակային)

Ըստ ընթացամասի՝

  • թրթուրավոր
  • անվավոր

Ըստ շերեփի դատարկման (բեռնաթափման) եղանակի՝

  • հարկադրական
  • կիսահարկադրական
  • ազատ

Ըստ շերեփի երկրաչաֆական ձևի՝

  • ծնոտաշերեփավոր
  • միաշերեփանի
  • երկշերեփանի
  • ռոտորավոր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 385