Կեն Ռեմի Ստեֆան Ստրանբերգ

Կեն Ռեմի Ստեֆան Ստրանբերգ (նորվ.՝ Ken Remi Stefan Strandberg, հուլիսի 25, 1990(1990-07-25)[1], Lyngdal, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և գերմանական «Հաննովեր 96» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Կեն Ռեմի Ստեֆան Ստրանբերգ
նորվ.՝ Stefan Strandberg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կեն Ռեմի Ստեֆան Ստրանբերգ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1990(1990-07-25)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Լյունգդալ, Նորվեգիա
Հասակ 189 սմ
Քաշ 80 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հաննովեր 96
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Լյունգդալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Նորվեգիա Մանդալսկամերատենե 8 (0)
2009-2012 Նորվեգիա Վոլերենգա 59 (2)
2009  Նորվեգիա Բրյունե 4 (0)
2012-2015 Նորվեգիա Ռուսենբորգ 79 (4)
2015-մ.հ. Ռուսաստան Կրասնոդար 16 (0)
2016-մ.հ.  Գերմանիա Հաննովեր 96 4 (0)
Ազգային հավաքական
2010-2013 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 24 (1)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի մարտի 29-ի

Ակումբային կարիերա խմբագրել

 
Ստրանբերգը ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կազմում:
 
Ստրանբերգը Նորվեգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում

Ստրանբերգը ծնվել է Լյունգդալում[2] և սկսել է իր կարիերան տեղի ֆուտբոլային դպրոցում։ 2006 թվականին սկսել է հանդես գալ «Մանդալսկամերատենեի» կազմում[3], որի մեծերի թիմի կազմում նա կատարում է իր նորամուտը դեռևս 15 տարեկան հասակում։ 2009 թվականին Ստեֆանը 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Վոլերենգայի» հետ։ Տեղափոխությունից անմիջապես հետո նա կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր կնքելով՝ համալրում է «Բրյունեի» կազմը[4]։ Նույն տարվա ամռանը Ստրանբերգը վերադառնում է «Վոլերենգա»։ Սեպտեմբերի 12-ին կայացած «Ֆրեդրիկստադի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը Ֆուտբոլի Նորվեգիայի առաջնությունում[5]։ 2010 թվականի ապրիլի 5-ին «Ստարտի» դեմ խաղում Ստեֆանը հեղինակում է իր առաջին գնդակը[6]։ 2012 թվականին Ստրանբերգով հետաքրքրված էին գերմանական «Շտուտգարտը», անգլիական «Դերբի Քաունթին» և «Պորտսմութը»[7] և նորվեգական «Ռուսենբերգը»։ Թիմային շարանից Ստեֆանը ընտրում է հայրենի երկրի ակումբը՝ «Ռուսենբորգը»[8]։ Մարտի 25-ին կայացած «Բրանի» դեմ խաղում Ստեֆանը կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[9]։ Իսկ օգոստոսի 5-ին «Օլեսունյի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին գնդակը «Ռուսենբորգի» կազմում[10]։

2015 թվականի հունիսի 7-ին նորվեգացի պաշտպանը պայմանագիր է կնքում ռուսական «Կրասնոդարի» հետ։ Ստեֆանը հունիսի 31-ին «Ռուսենբորգի» հետ ունեցած պայմանագրի ժամկետի լրանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով դառնում է «ցլերի» ֆուտբոլիստը[11]։ Հուլիսի 26-ին կայացած մոսկովյան «Սպարտակի» դեմ խաղում Ստեֆանը հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Օդիլ Ահմեդովին՝ կատարում է իր նորամուտը Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում[12][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ստրանբերգը հանդես է եկել երկրի տարբեր տարիքայինների հավաքականներում[14]։ 2010 թվականի մայիսի 28-ին Հունգարիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղում Ստեֆանը կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում[15]։

2013 թվականի հունիսին Ստրանբերգը ընդգրկվում է Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության համար նախատեսված հավաքականի հայտացուցակի կազմում[16]։ Առաջնության շրջանակներում նա նշանակվում է հավաքականի ավագ[17]։ Հունիսի 11-ին Իտալիայի երիտասարդական հավաքականի դեմ կայացած խմբի եզրափակչային խաղում Ստեֆանը հաջողությամբ իրացնում է մրցակցի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը, ինչի շնորհիվ Նորվեգիայի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի է կորզում[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Stefan Strandberg». altomfotball.no (Norwegian). TV 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Kleiberg, Gunnar (2009 թ․ հունվարի 26). «Skal spille i Vålerenga» (Norwegian). NRK. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Կաղապար:No icon Bryne leier VIF-spiller Արխիվացված 2011-09-29 Wayback Machine Aftenbladet.no
  5. «Фредрикстад VS. Волеренга 3:1» (ռուսերեն). soccerway.com. 12 сентября 2009.
  6. «Старт VS. Волеренга 4:3» (ռուսերեն). soccerway.com. 5 апреля 2010.
  7. Կաղապար:No icon Drømmen som går i oppfyllelse Արխիվացված 2011-09-30 Wayback Machine VIF-Fotball.no
  8. Nordsetrønning, Alf-Ivar Rabben; Stokstad, Morten (2012 թ․ փետրվարի 13). «Strandberg klar for Rosenborg: – Kommer for å vinne gull» (Norwegian). TV 2. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Русенборг VS. Бранн 3:1» (ռուսերեն). soccerway.com. 25 марта 2012.
  10. «Русенборг VS. Олесунн 3:0» (ռուսերեն). soccerway.com. 5 августа 2012.
  11. «Русенборг» подтвердил переход Страндберга в «Краснодар» - Чемпионат
  12. «Краснодар VS. Спартак Москва 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—26.
  13. СТЕФАН СТРАНДБЕРГ ПРОВЕДЕТ СЕЗОН-2016/2017 В ГЕРМАНИИ (Russian). FC Krasnodar. 2016 թ․ օգոստոսի 26.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Stefan Strandberg's profil». fotball.no (Norwegian). Football Association of Norway. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Pedersen, Theis Roksvåg (2010 թ․ մայիսի 31). «Strandberg debuterte på U21» (Norwegian). Lister. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Rasmussen, John; Strand, Sigbjørn (2012 թ․ հոկտեմբերի 16). «- Surrealistisk! Helt sykt! Jeg har ikke ord!» (Norwegian). Dagbladet. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Strandberg må operere hoften» (Norwegian). Aftenposten. Norwegian News Agency. 2012 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  18. «Норвегия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 11 июня 2013.
  19. Hansen, Anders Mo (2012 թ․ հունվարի 6). «Thomas Drage på A-landslaget!» (Norwegian). Nordlys. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել