Կենտրոնական սիոնիստական արխիվ

Կենտրոնական սիոնիստական արխիվ (անգլ.՝ הארכיון הציוני המרכזי‏‎, անգլ.՝ Central Zionist Archives), սիոնիստական շարժման հետ կապված նյութերի հավաքագրման պահպանման և մատուցման աշխատանքներն ապահովող հիմնական հաստատություն։ Կենտրոնական սիոնիստական արխիվը (ԿՍԱ) համարվում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հաստատություններից մեկը։ Արխիվը իր կողմից կատարած աշխատանքների համար հաշվետու է Սիոնիստական գերագույն խորհրդի և Համաշխարհային սիոնիստական կոնգրեսի առջև։ ԿՍԱ-ի գործունեությունը գտնվում է կառավարման կոմիտեի հսկողության ներքո, որը կազմված է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության, Հրեական գործակալության, Հրեական ազգային հիմնադրամի և Կերեն հա-Իեսոդ հիմնադրամի ներկայացուցիչներից[1]։

Կենտրոնական սիոնիստական արխիվ
Տեսակարխիվ
Երկիր Իսրայել
Հիմնադրված1937
Կայքzionistarchives.org.il(եբրայերեն)

ԿՍԱ-ի պատմություն

խմբագրել

ԿՍԱ-ն ստեղծվել է 1919 թվականի մայիս հունիս ամիսներին Բեռլինում։ Արխիվի ստեղծման նախաձեռնողը եղել է Գերմանիայում սիոնիստական շարժման առաջնորդներից մեկը դոկտոր Արթուր Հանթկեն, ում խնդրանքով պատմաբան Գևորգ Հերլիցը սկսեց աշխատել արխիվի ստեղծման վրա։ 1920 թվականից մինչև 1933 թվականը ընկած ժամանակաշրջանում արխիվը զբաղվել է սիոնիստական շարժման վաղ շրջանի պատմությանը վերաբերվող փաստաթղթերի, լուսանկարների, գրքերի և պարբերական հրատարակությունների հավաքագրմամբ։

 
Ազգային ինստիտուտների տուն, Երուսաղեմ

Նացիստների իշխանության գալուց հետո, 1933 թվականին Գևորգ Հերլիցն արխիվը տեղափոխում է Երուսաղեմ և իր օգնականի հետ միասին հայրենադարձում Էրեց-Իսրայել (Պաղեստին)։ Երուսաղեմում ԿՍԱ-ն տեղավորվում է Ազգային ինստիտուտների տանը («Սոհնուտի» շենք), որտեղ էլ շարունակում է մնալ մինչև 1987 թվականը։

1934 թվականի աշնանը արխիվը նորից վերաբացվում է հանրության համար։ Այդ ժամանակահատվածում ԿՍԱ-ն սկսում է նյութեր հավաքել Պաղեստինում գործող սիոնիստական կազմակերպությունների և ինստիտուտների վերաբերյալ, ինչպես նաև նյութեր կապված իշուվի առաջնորդների գործունեության հետ։

1937 թվականին Վիեննայից ՑՍԱ է տեղափոխվում Թեոդոր Հերցլի անձնական արխիվը, որը հիմնականում բաղկացած էր գերմաներեն լեզվով փաստաթղթերից, սևագրերից և հրապարակումներից։ Իսրայել պետության կազմավորումից հետո 1948 թվականին արխիվը համալրվում է Ազգային կոմիտեի և Հրեական գործակալության առանձին բաժինների փաստաթղթերով։

50-ական թվականների կեսերից արխիվը իր առջև խնդիր է դնում փնտրել, գտնել և հավաքագրել Հոլոքոստից հետո Եվրոպայում պահպանված հրեական կազմակերպությունների արխիվները։ Արխիվում պահվող նյութերի ծավալի անընդհատ աճի և Երուսաղեմում այդ նպատակով լրացուցիչ տարածքների որոնման անհրաժեշտությունից ելնելով, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության և Հրեական գործակալության ղեկավարությունը որոշում է կայացնում ԿՍԱ-ի համար հատուկ շենք կառուցելու վերաբերյալ։ Շինարարությունը սկսվեց 1985 թվականին ճարտարապետ Մոշե Զարհի նախագծով և արդեն 1987 թվականին բացվեց Կենտրոնական սիոնիստական արխիվի նոր շենքը, որտեղ տեղակայված էին ընթերցասրահներ, դասախոսությունների դահլիճներ, արխիվի աշխատողների աշխատասենյակներ և արխիվային նյութերի պահպանման համար նախատեսված 4 ստորգետնյա հարկեր։

90-ական թվականներին արխիվից օգտվողների շրջանակը զգալիորեն ընդլայնվեց։ Նրանց, ում հետաքրքրում էր անշարժ գույքի, կամ հարազատների որոնման վերաբերյալ տվյալները, հնարավորություն էր ընձեռվում ծանոթանալ հողատարածքների և հայրենադարձվածների վերաբերյալ տվյալների բազային։ Սկսած 90-ական թվականների երկրորդ կեսից ԿՍԱ-ում ներդրվեց ավելի ժամանակակից տեխնոլոգիա, որն ապահովում էր արխիվի կատալոգների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգչային հասանելիությունը ընթերցասրահներից օգտվողների համար։ Նոր տեխնիկական միջոցների օգնությամբ սկանավորվում էին միլիոնավոր փաստաթղթեր, լուսանկարներ, քարտեզներ և պաստառներ։

2004 թվականին ստեղծվեց ԿՍԱ-ի վեբ կայքը, որից հետո արխիվի կատալոգները և առանձին փաստաթղթեր Ինտերնետում հասանելի դարձան լայն հասարակությանը ։ Կայքի հրապարակումները ներկայացվում էին երկու լեզուներով, անգլերեն և եբրայերեն։ 2011 թվականին ԿՍԱ-ն հայտարարեց, որ տարվա ընթացքում սկսվում է իր կայքի նոր տարբերակի մշակումը։

2005 թվականին Սիոնի բանտարկյալների կազմակերպության արխիվը հանձնվեց ԿՍԱ-ին և արխիվի նյութերը հասանելի դարձան ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ տարբեր կազմակերպությունների[2][3]։

Պահպանվող օբյեկտներ

խմբագրել

Կենտրոնական սիոնիստական արխիվում պահվում են միլիոնավոր փաստաթղթեր, լուսանկարներ, նեգատիվ սևանկարներ, քարտեզներ, հոդվածներ, պլակատներ, գրքեր, պարբերական հրատարակություններ և այլ նյութեր։ ԿՍԱ-ում պահվող նյութերը արտացոլում են Համաշխարհային սիոնիստական կազմակերպության, Հրեական գործակալության, Հրեական ազգային հիմնադրամի, Կերեն հա-Իեսոդ հիմնադրամի և Սիոնիստական կոնգրեսների աշխատանքները։ Բացի այդ այստեղ պահվում են այլ սիոնիստական և հրեական կազմակերպությունների գործունեության հետ կապված նյութեր, ինչպես նաև սիոնիստական, հրեական և իսրայելական գործիչների անձնական արխիվներ[4]։

Թեոդոր (Բինյամին Զեէվի) Հերցլի անձնական արխիվից բացի ԿՍԱ-ում են պահվում Մաքս Նորդաուի, Իսրայել Զանգվիլլի, Խայիմ Վեյցմանի, Նահում Սոկոլովի, Մենահեմ Ուսիշկինի և այլ բազմաթիվ նշանավոր գործիչների անձնական արխիվները։ ԿՍԱ-ում պահվում են նաև 1919-1968 թվականներին Էրեց Իսրայել հայրենադարձվածների ցուցակների պատճենները[5]։

Արխիվի ղեկավարներ

խմբագրել
  • Դոկտոր Գեորգ Հերլից (1919-1955)
  • Դոկտոր Ալեքս Բեյն (1955-1971)
  • Դոկտոր Միխայել Հեյման (1971-1990)
  • Իյորամ Մայորեկ (1990-1998)
  • Մատիտյահու Դրոբլես (1998-2012)
  • Ցվի «Կիտո» Հասոն (2012 թվականից)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Годовой отчёт Центрального сионистского архива за 2002 год (составлен в соответствии с директивами государственного архивариуса) (անգլ.)». Центральный сионистский архив. 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 10 августа 2011-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Конференция в Центральном Сионистском архиве». Ассоциация «Запомним и сохраним». 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
  3. «Архив Организации узников Сиона из СССР (անգլ.)». Центральный сионистский архив. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 9 августа 2011-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Руководство по тематическим группам и коллекциям архива (անգլ.)». Центральный сионистский архив. 01.07.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 9 августа 2011-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. Дов Винер. Развитие политики оцифровки культурного наследия учреждений памяти // Научный электронный журнал ЭБ. — 2006. — В. 2. — Т. 9.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական սիոնիստական արխիվ» հոդվածին։