Կենսաթոշակային հիմնադրամ

(Վերահղված է Կենսաթոշակային ֆոնդից)

Կենսաթոշակային հիմնադրամ կամ Կենսաթոշակային ֆոնդ (անգլ.՝ Pension fund), հիմնադրամ, որը նախատեսված է ըստ տարիքի կամ հաշմանդամության թոշակների վճարման համար։ Կենսաթոշակային հիմնադրամները ստորաբաժանվում են պետական և ոչ պետական տեսակների՝ կախված կառավարող ընկերությունից։ Ֆոնդի մասնակիցները իրենց միջոցները տրամադրում են ֆոնդի կառավարչին, որը դրանք կառավարում է որպես մեկ միասնական պորտֆել՝ ներդնելով տարբեր ֆինանսական գործիքներում՝ ապահովելով շահույթ մասնակիցների համար։

Կենսաթոշակային ֆոնդը իրավաբանական անձ չէ. այն որոշակի կանոններով կառավարվող ներդրումային սխեմա է, ֆոնդի մասնակիցների կողմից կատարվող կուտակային հատկացումների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների և կառավարման արդյունքում ստացված եկամուտների ամբողջություն։

Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները սկզբնապես առաջացել են անգլո-ամերիկյան կենսաթոշակային համակարգով երկրներում (Անգլիա, ԱՄՆ, Կանադա), սակայն 20-րդ դարի վերջում նրանք լայն տարածում ստացան նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական։ Արևմտյան Եվրոպայում ավանդաբար գերակշռում է կենսաթոշակային ապահովումը ապահովագրական ընկերությունների միջոցով[1]։

Կենսաթոշակային հիմնադրամները հանդիսանում են հրապարակային և մասնավոր ընկերությունների կարևորագույն բաժնետերեր։ Նրանք հատկապես կարևոր են արժեթղթերի շուկաների համար, որտեղ գերակշռում են խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները։ Խոշորագույն 300 կենսաթոշակային հիմնադրամները ընդհանուր առմամբ տնօրինում են 6 տրիլիոն ԱՄՆ դոլարի ակտիվներ[2]։ 2008 թվականին The Economistը հաղորդեց, որ Morgan Stanleyն գնահատում է կենսաթոշակային հիմնադրամներին պատկանող ակտիվների արժեքը 20 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը դարձնում է նրանց խոշորագույն ներդրողներ՝ փոխադարձ ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, ոսկու արժութային պաշարների, սուվերեն հիմնադրամների, հեջ ֆոնդերի և մասնավոր ներդրումային հիմնադրամների համեմատությամբ[3]։ Աշխարհում խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամն է ճապոնական Government Pension Investment Fund (GPIF)-ը, որի ակտիվները, չնայած 2010 թվականի 0,25% կորուստներին, հասնում են մինչև 1,5 տրիլիոն ԱՄՆ դոլար[4]։

Աշխարհի խոշորագույն կենսաթոշակային հիմնադրամները խմբագրել

Երկի Հիմնադրամ Ակտիվներ (միլիարդ ԱՄՆ դրոլար) Գործումէ Ծագումը Միջինում մեկ քաղաքացու հաշվով
  Ճապոնիա Government Pension Investment Fund 935,5 2006 Ոչ հումքային Տվյալներ չկան
  Նորվեգիա Government Pension Fund of Norway 391 1990 Նավթային 81 500
  Նիդերլանդներ Stichting Pensioenfonds ABP (ABP) 313 (€ 215) 1922 Ոչ հումքային Տվյալներ չկան
  Կանադա (Քվեբեք) Caisse de dépôt et placement du Québec (Քվեբեքի կենսաթոշակային հիմնադրամ) 258 1965 Ոչ հումքային Տվյալներ չկան
  ԱՄՆ (Քալիֆորնիա) California Public Employees' Retirement System (CalPERS) 218,2 Տվյալներ չկան Ոչ հումքային Տվյալներ չկան
  Նիդերլանդներ Stichting Pensioenfonds Zorg en Welzijn (PFZW, бывший PGGM) 123 (€ 85) 1969 Ոչ հումքային Տվյալներ չկան
  Կանադա CPP Investment Board (Կանադայի կենսաթոշակային նախագիծ) 122,7 1997 Ոչ հումքային 183 300
  Կանադա (Օնտարիո) Ontario Teachers' Pension Plan 109 1990 Ոչ հումքային Տվյալներ չկան
  Իռլանդիա National Pension Reserve Fund (NPRF) 30 2001 Ոչ հումքային Տվյալներ չկան

Կենսաթոշակային ֆոնդի կանոններ խմբագրել

Կենսաթոշակային ամեն ֆոնդ ունի իր կանոնները, որ սահմանվում են ֆոնդի կառավարչի կողմից, բայց ուժի մեջ են մտնում միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո։

Ֆոնդի կանոնները սահմանում են հետևյալը՝

  1. Ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը,
  2. Որտեղ են ներդրվելու միջոցները,
  3. Ինչպես են գնահատվելու ակտիվները,
  4. Ինչ վճարներ են գանձվելու և որքան։
  5. Այլ էական պայմաններ։

Կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանում խմբագրել

Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ից գործում է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որն ներառում է երկու բաղադրիչ՝

Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը իր հերթին կազմված է պարտադիր և կամավոր մասերից։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կազմում Հայաստանում գործում են երկու ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչ կազմակերպություններ.

  1. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերություն[5]
  2. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն[6]

Նրանցից յուրաքանչյուրն առաջարկում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ, որոնցից կարող է ընտրել ՀՀ քաղաքացին՝ իր կենսաթոշակը կուտակելու նպատակով։ Կենսաթոշակային բարեփոխումների մասին բնակչությանը իրազեկելու նպատակով ստեղծված է Հայաստանի միասնական սոցիալական պորտալ կայքը[7], որի միջոցով քաղաքացիները կարող են նաև կառավարել իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мошенский С. З. Рынок ценных бумаг: трансформационные процессы. — М.: Экономика, 2010. — С.114 — ISBN 978-5-282-03043-3
  2. «Global Investment Review». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  3. The Economist Jan 17, 2008 (economist.com)
  4. «World's Biggest Pension Fund Plans to Start Investing in Emerging Markets». 2011 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  5. Amundi - ACBA Asset Management official site
  6. C-QUADRAT Ampega Asset Management Armenia official site
  7. «Հայաստանի միասնական սոցիալական պորտալ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել