Տեսսենդզյուցու (ճապ.՝ 鉄扇術 «տեսսենի արվեստ»)՝ տեսսեն կոչվող մարտական հովհարի միջոցով կռվելու ճապոնական մարտարվեստ, հայտնի սամուրայների դասին պատկանող կանանց շրջանում՝ ավատատիրական Ճապոնիայում ։

Տեսսենդզյուցուն հիմնված է ամբողջական կամ ծալովի մետաղական հովհարի, որը սովորաբար ունի ութ կամ տասը փայտե կամ երկաթյա ճաղ։

Պատմություն խմբագրել

Հովհարների ծագման մասին ստույգ տեղեկությունները բացակայում են։ Ճապոնական հովհարները, հատկապես բավական մեծ չափսերի, հին ժամանակներում շատ հայտնի էին Ճապոնիայից դուրս, իսկ ամենաառաջին գրանցված հիշատակումը նրանց մասին առկա է Յուրակու կայսեր իշխանության մասին ժամանակագրությունում (457 — 479)[1]: Հովհարներն անձնական օգտագործման համար բաժանվում են երկու խմբերի.

  • կոշտ, որպես կանոն կլորավուն հովհար, երկարավուն բռնակով՝ ուչիվա (ճապ.՝ 団扇), կամ դանսեն (ճապ.՝ 断線);
  • ծալվող հովհար, կառուցվածքով սկավառակների սեկտոր հիշեցնող՝ օգի (ճապ.՝ ), կամ սենսու (ճապ.՝ 扇子)

Ի սկզբանե ծալվող հովհարները շատ հայտնի էին արքունիքում և համարվում էին անձնական հատուկ նշանները, հյատնելով իր տիրոջ կարգի և գրավող դիրքի մասին։ Ավելի ուշ նրանք կատարելագործվեցին իշխանության եկած ռազմական դասի կարիքների համաձայն։ Ռազմական հովհարի նախնին գումբայ-ուչիվան է (ճապ.՝ 軍配団扇)` մեծ կլորավուն հովհար, որը օգտագործում էին տարբեր նշաններ և հրամաններ տալու համար։ Հետագայում հովհարների կազմության մեջ ավելացրին երկաթյա ճաղերը, իսկ եզրերը ամրացրին լաքով, դրանով դարձնելով այն զենք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oscar Ratti, Adele Westbrook Secrets of the Samurai: The Martial Arts of Feudal Japan. — Booksales, 1999. — 481 с. — ISBN 978-0785810735