Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր կամ պարզապես Կենդանիների օր (անգլ.՝ World Animal Day), համաշխարհային օր, որը ստեղծված է Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով։ Օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 4-ին։
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա պատմությունը
խմբագրելԱյս օրը նշել որոշվել էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։
Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում, և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն աշխարհի 66 երկրում։