Կեմիի գեղարվեստական թանգարան
Կեմիի գեղարվեստական թանգարան (ֆիններեն՝ Kemin taidemuseo), Ֆինլանդիայի Տորնիո քաղաքում գտնվող թանգարան, որը ներկայացնում է Լապլանդիայի առանձնահատուկ արվեստը։
Կեմիի գեղարվեստական թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, cultural history museum? և թանգարան |
Երկիր | Ֆինլանդիա[1] |
Տեղագրություն | Կեմի[2][1] |
Հասցե | Marina Takalon katu 3, 94100 Kemi[1]94100[1]Q84300621? (3)[1] |
Հիմնադրվել է | 1947 |
Կայք | merilapinmuseot.fi/museot/kemin-taidemuseo-aluetaidemuseo |
Թանգարանի շենքը
խմբագրելԿեմիի գեղարվեստական թանգարանը գտնվում է Կեմիի մշակութային կենտրոնում, որտեղ գտնվում է ոչ միայն Գեղարվեստական թանգարանի շենքը, այլև Կեմիի քաղաքային թատրոնի, քաղաքի գլխավոր գրադարանի, Կիվալոյի քոլեջի և Լապլանդիայի ծովային երաժշտական իստիտուտի օբյեկտները։ Երեք փուլով կառուցված Կեմիի մշակութային կենտրոնի գեղարվեստի թանգարանին նվիրված շինության բաժինը Առևտրային քոլեջի համար նախատեսված շենքերի հետ միասին ավարտվել է 1977 թվականին։ Թանգարանն ամբողջովին տեղափոխվել է իր ներկայիս տարածքներ 1990 թվականի երկրորդ կեսին։ Թանգարանը գտնվում է շուկայի հրապարակում՝ Մարինա Տակալոնկատ 3 հասցեում[3]։
Պատմություն
խմբագրելԿեմիի գեղարվեստական թանգարանը Հյուսիսային Ֆինլանդիայի գեղարվեստական թանգարաններից ամենահինն է[4]։ Նրա հավաքածուի հավաքը սկսվել է 1947 թվականին դասախոս Ափե Ռանտանիեմի կողմից թանգարանին նվիրաբերված արվեստի գործերի հավաքածուով, որտեղ տեղ են գտել 1910-ականների և 1920-ականների ֆիննական ստեղծագործությունները, ինչպիսիք են Ալբերտ Էդելֆելտի, Ակսելի Գալլեն-Կալլելայի, Պեկա Հելոնենի, Էէրո Նելիմարկայի, Մարկուս Քոլինի, Տիկո Սալինենի, Էլեն Թեսլեֆի և Մագնուս Էնկելի գործերը[5]։ Ի սկզբանե հավքածուն պետք է համալրվեր այնպես, որ արվեստի ստեղծագործությունների ձեռք բերումը կատարվեր նվիրաբերության օգնությամբ։ Ներկայումս Կեմիի գեղարվեստական թանգարանում ձեռք բերմնան հիմնական ուղղվածությունը է ժամանակակից արվեստի զարգացումը։
2007 թվականին թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 2156 աշխատանք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=21309
- ↑ ֆիննական թանգարանի վիճակագրություն — Finnish Heritage Agency.
- ↑ ”2. Museoiden toiminta 2013”, Museotilasto 2013, s. 36. Museovirasto, 2014. ISSN 1239-4149 (Painettu) / ISSN 1798-4572 (Verkkojulkaisu).
- ↑ KEMIN TAIDEMUSEO
- ↑ Virpi Hauru ja Helka Ketonen: Valtakunnallinen taidekokoelmaprojekti. Väliraportti 1.12.2003. Valtion taidemuseo, Taidemuseoalan kehittämisyksikkö KEHYS. Viitattu 26.10.2008.