Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ

բույսերի տեսակ
Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Alysseae
Ցեղ Կեղծճանկաթաթիկ (Clypeola)
Տեսակ Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ (C. dichotoma)
Միջազգային անվանում
Clypeola dichotoma

Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ (լատին․՝ Pseudoanastatica dichotoma), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Դիխոտոմիկ, 3-10 սմ ցողունով, միամյա, նուրբ բույս է։ Տերևները երկարավուն են, 5 ջղերով։ Ծաղկաբույլը կարճացած ողկույզ է և ծածկված է վերին տերևներով։ Ծաղիկները դեղին են, քառատիպ։ Պատիճակները ծածկված են պարզ գլխիկավոր մազիկներով, ձվաձև են, տափակ, միաբույն և միասերմ[1]։

Տարածում խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ենգիջա, Երախի և Ուրծի լեռնաշղթաներ) ֆլորիստիկական շրջանում։ Հանդիպում է նաև |Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղակալում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն Արարատի մարզում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կապված անթրոպոգեն գործոնների հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.