Կաֆր (պորտ.՝ сafre, աֆրիկաանս՝ kaffer, անգլ.՝ kaffir), տերմին, որը 16-րդ դարից պորտուգալացիներն օգտագործում էին, որպես Հարավային Աֆրիկայի սևամորթ բնակչությանը վիրավորական, ռասիստական բնութագրող արտահայտություն։

«Մոնոմոտապա թագավորություն և կաֆրերի ափը» (1688)

Ծագել է արաբական «կաֆիր» (كافر) բառից, որը նշանակում է «անհավատ», ոչ մուսուլման։ Աֆրիկյան ժողովուրդների հետ առևտուր անող արաբ վաճառականները այսպես էին կոչում հեթանոսական ցեղերին։ Այնուհետև այդ տերմինը ընդօրինակեցին (հավանաբար, սուխալիների միջոցով) պորտուգալացի ծովագնացները[1]։

16-17-րդ դարերում եվրոպացիները կաֆեր էին կոչում Զամբեզի և Կոնգո գետերի հարավային մասում բնակվող ցեղերին, սակայն հետագայում սկսեցին տարբերել Հարավային Աֆրիկայի արևմտյան մասի ցեղերին, հոտենտոտներին և արևելյան մասի ցեղերին, որոնք խոսում էին բանտու լեզվով, որոնց եվրոպացիք կոչում էին կաֆեր։ Այնուհետև ավելի նեղ իմաստով բուրերը կաֆեր էին կոչում Հարավարևելյան Աֆրիկայի ռազմատենչ և խաշնարած ցեղերին, զուլուսներին, կոսաներին, պոնդոներին և ֆինգոներին։

20-րդ դարում, հատկապես ապարտհեյդի ժամանակաշրջանում, 1948 թվականից սկսած, «կաֆր» (կաֆֆիր) բառը ձեռք էր բերել արհամարհական նշանակություն և ՀԱՀ սևամորթ բնակչության կողմից սկսել էր ընկալվել որպես ծայրահեղ վիրավորական արտահայտություն (ինչպես «նեգր» բառը ԱՄՆ-ում)։ 1976 թվականից սկսած ՀԱՀ դատարանները այն սկսեցին ճանաչել որպես քրեորեն պատժելի վիրավորանք[2]։

Kaffir-boetie մականվամբ (կաֆերի եղբայր) (boetie աֆրիկանս լեզվով նշանակում է «եղբայր») արհամարհական ձևով կոչում էին սևամորթներին համակիր և նրանց օժանդակող սպիտակներին[3][4]։ ՀԱՀ-ում ապարտեիդի վերացումից հետո 2000 թվականին ընդունված «Հավասարության նպաստման և ապօրինի խտրականության կանխարգելման մասին» օրենքով արգելվում էին ռասիստական վիրավորանքները, այդ թվում ինչպես հասկանալի է նաև «կաֆր» (կաֆֆիր) բառի օգտագործումը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «KAFFIRS (Arabic Kafir, an unbeliever)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. W.A. Joubert, 1981; The Law of South Africa, VI, p251—254
  3. «HUMAN RIGHTS VIOLATIONS - CASE: EC131/96 - MDANTSANE». Truth and Reconciliation Commission. 1997 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «CASE NO: CT/00001». Truth and Reconciliation Commission. 1996 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Press Statement: Public awareness campaign on Equality Courts» (PDF). Department of Justice and Constitutional Development, Republic of South Africa. 2004 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել