Կաքավաձորի ջրամբար, Հայաստանի Արագածոտնի մարզում՝ մոտ 2000 մ բարձրության հեղեղատի վրա՝ Թալինից 15 կմ արևելք։ Շահագործման է հանձնվել 1986 թվականին։ Սնվում է Թալիշ գետի կարգավորված ջրհոսքից։ Մակերեսը 0, 14 կմ2 է, ջրատարողությունը՝ 1 միլիոն մ3, օգտակարը՝ 0, 95 միլիոն մ3։ Հոսքի կարգավորումը սեզոնային է։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե երեսապատումով, երկարությունը՝ 130 մ, բարձրությունը՝ 35 մ։ Ջրամբարից ջուրը բաց է թողնվում աշտարակային ջրընդունիչի և խողովակաշարի միջոցով, ջրթողքը 0, 34 մ3/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։