Կարտոֆիլի չոր փտում
Կարտոֆիլի չոր փտում, ֆուզարիոզ (Fusarium spp.), սնկային հիվանդություն։ Հիվանդության հարուցիչը Fusarium անկատար սունկն է, որն ապրում է հողում և սնվում բուսականությամբ մնացորդներով և այդտեղից անցնում ու վարակում ցրտահարված, մեխանիկական վնասվածքով, ոչ լրիվ հասունացած ու ֆիտոֆտորոզով վարակված պալարները։ Դաշտում զարգացող հիվանդության ժամանակ առանձին պալարների վրա նկատվում են փափուկ փտման նշաններ՝ սնկի սպիտակ կամ վարդագույն բորբոսանման բարձիկներ։ Պահեստներում պալարների վրա սկզբում նկատվում են փոս ընկած և կարծրացած անկանոն կլոր բծեր։ Չոր պայմաններում հիվանդ պալարներն ամրանում են, դառնում փխրուն և կնճռոտ։
Պայքարի միջոցառումներ
խմբագրելՄինչև բերքահավաքը պահեստների ախտահանում, մինչև պահեստավորելը հիվանդ պալարների խոտանում, կարտոֆիլի պահպանում 1–4° C ջերմաստիճանի և 80–85 % խոնավության պայմաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |