Կարտոֆիլային հաց, հացի տեսակ՝ ցորենի ալյուրը կարտոֆիլով փոխարինած: Այն պատրաստում են տարբեր եղանակներով, այդ թվում նաև՝ տաք տապակայի մեջ կամ ջեռոցում: Այն կարող է լինել խմորիչով կամ առանց խմորիչի հաց, կարող է ունենալ տարբեր թխած բաղադրիչներ: Կարտոֆիլի և ցորենի ալյուրի հարաբերակցությունը փոփոխական է՝ ըստ յուրաքանչյուր բաղադրատոմսի. որոշ բաղդրատոմսերում ավելի շատ է կարտոֆիլը, մյուսներում՝ ցորենի ալյուրը: Որոշ բաղադրատոմսերում կիրառում են կարտոֆիլի խյուսը, մյուսներում կիրառում են կարտոֆիլի ջրազրկված փաթիլներ: Տարատեսակ բաղադրիչներով և պատրաստման եղանակներով այդպիսի հաց վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Picto infobox mets.png
Կարտոֆիլային հաց
Homemade potato bread, half.jpg
Պերուական խոհանոց
Ենթատեսակհաց և կարտոֆիլով ուտեստ
Potato breads Վիքիպահեստում

Պատրաստման տեխնոլոգիաԽմբագրել

Կարտոֆիլային հաց պատրաստելու համար վերցնում են հում կամ եփած կարտոֆիլ: Մաքրում են հում կարտոֆիլի կեղևը և աչքերը, քերում են քերիչով, քամում են հյութը և ավելացնում են պատրաստված խմորի մեջ: Եփած կարտոֆիլն օգտագործում են պյուրեի (խյուսի) պատրաստման համար, ի դեպ՝ պյուրեի մեջ կաթ ավելացնել պետք չէ: Խմորի մեջ կարելի է ավելացնել նաև թխված կարտոֆիլի պյուրե: Ստացված խմոր թխվում է ջեռոցում կամ տապակի մեջ մոտ 5 րոպե՝ մինչև ոսկեգույն կեղևի ձևավորվելը: Հացը տաք են մատուցում:

Այլընտրանքային անվանումներԽմբագրել

Կարտոֆիլային հացն նունի բազմաթիվ ռեգիոնալ անվանումներ, այդ թվում՝ սլիմս (slims), fadge', կարտոֆիլային թխուկ, farls կարտոֆիլ, հաց tatie Իռլանդիայում և tawty կամ tattie scone Շոտլանդիայում

ՏարատեսակներԽմբագրել

ՉիլիԽմբագրել

Տարբեր ձևերի կարտոֆիլային հացը հանդիսանում է Չիլիի հարավում գտնվող Չիլոեի խոհանոցի ընդհանուր տարրը: Ամենատարածված հացերը՝ milcao-ն և chapalele-ն, հանդիսանում են կուրանտոյի (Չիլիից ոչ հեռու գտնվող կղզիների բնակիչների ուտելիքը, որը պատրաստվում է կակղամորթներից, մսից և կարտոֆիլից) ավանդական մասը:

ԳերմանիաԽմբագրել

Կարտոֆիլային հաց Kartoffelbrot- ը Գերմանիայում կարող է պարունակել ցորենի և տարեկանի ալյուր:

 
Կարտոֆիլային բլիթ Soda farl

ՀունգարիաԽմբագրել

Կարտոֆիլային հացը հանդիսանում է Հունգարիայի խոհանոցի մի մասը:

ԻռլանդիաԽմբագրել

Pratie կարտոֆիլային հացի մեջ տարեկանի կամ ցորենի ալյուրի փոխարեն օգտագործում են վարսակաձավար:

Հյուսիսային Իռլանդիայի Արմա քաղաքում տարածված է խնձորով և կարտոֆիլով հացը: Այն իրենից ներկայացնում է խնձորի քաղցր միջուկով կարտոֆիլային հաց:

Խորանարդաձև կտրտած կարտոֆիլի կտորներով (սովորաբար 0,5-1 սմ հաստությամբ) հացը, որոնց վրա թեթևակի ալյուր է ցանված, տարածված է Օլստերում՝ հատկապես Հյուսիսային Իռլանդիայում: Այստեղ նաև պատրաստում են կարտոֆիլային fadge (բլիթներ): Դրանք կարելի է պատրաստել նաև գրիլի վրա, ուտում են տարատեսակ հավելումներով:

Նոր ԶելանդիաԽմբագրել

Նորզելանդական խոհանոցում օգտագործվում է խմորիչով կարտոֆիլային հաց ռեվենան:

ՊերուԽմբագրել

Պապա-պան (Papa-pan) կարտոֆիլային հացը սննդի մեջ սկսել է կիրառվել Պերուում 2008 թվականից, երբ ցորենի ալյուրի գինը կտրուկ աճեց[1]:

ԼեհաստանԽմբագրել

Okrągły chleb kartoflany՝ Լեհաստանի կարտոֆիլային հացի անվանումը:

 
Կարտոֆիլային հաց Potato scone, Շոտլանդիա

ՇոտլանդիաԽմբագրել

Շոտլանդական Potato scone բլիթները թխվում են ոչ մեծ՝ մինչև 15 սմ տրամագծով շրջանների տեսքով, որոնք հետո 4 մասի են կտրում: Այս հացը Շոտլանդիայում շատ տարածված է: Գոյություն ունեն դրա բաղադրատոմսերի շատ տարբերակներ, որպես կանոն՝ դրանք իրենց մեջ ներառում են տարբեր քանակությամբ եփված կարտոֆիլ, կարագ և աղ: Այդպիսի հացը մտնում է շոտլանդական նախաճաշի մեջ՝ ձվածեղով, խոզապուխտով կամ կտրտած երշիկով:

ԱՄՆԽմբագրել

ԱՄՆ-ում վաճառվող կարտոֆիլային հացը շատ նման է սովորական սպիտակ հացին, բայց ունի դեղին երանգ և կարտոֆիլային համ:

Չերոկիներ հնդկացի ժողովրդի հացը պատրաստվում է քաղցր կարտոֆիլից, որը հանդիսանում է կարտոֆիլային հացի տեսակ:

ԳրականությունԽմբագրել

  • F. Marian McNiell; "The Scots Kitchen"; Birlinn; ISBN 978-1-84158-873-5; p. 231
  • "How to cook the perfect tattie scones". The Guardian. Retrieved 9 January 2013.
  • F. Marian McNiell; "The Scots Kitchen"; Birlinn; ISBN 978-1-84158-873-5; p. 231

ԾանոթագրություններԽմբագրել

  1. New York Times 15 April 2008

ԱղբյուրներԽմբագրել