Կարս (Կանադա)

գյուղ Կանադայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարս (այլ կիրառումներ)

Կարս (անգլ.՝ Kars), գյուղ Ռիդո գետի վրա, Կանադայի Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքի գյուղական հատվածում։ Մինչև 2000 թվականին քաղաքին միանալը, ընդգրկված է եղել Ռիդո ավանի (թաուշիփ) կազմում։

Բնակավայր
Կարս
ԵրկիրԿանադա Կանադա
Կարս (Կանադա) (Կանադա)##
Կարս (Կանադա) (Կանադա)

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե Կարսն անվանվել է Վելիգտոն գյուղ։ 1857 թվականին այն Էդուարդ արքայազնի համայնքի մեկ այլ Վելինգտոն համայնքից տարբերակելու համար, քանի որ մի բնակավայրի համար նախատեսված փոստը գնում էր մյուսին, գյուղը վերանվանվել է Կարս` ի հիշատակ Կանադայում ծնված գեներալ Ուիլյամ Ֆենվիք Ուիլյամսի հիշատակին, որը հանձն էր առել Կարս քաղաքի պաշարումը Ղրիմի պատերազմի ժամանակ[1]։

1866 թվականին Կարսը Հյուսիսային Գոուեր ավանի փոստային բնակավայր էր, որն ուներ 200 բնակիչ և գտնվում էր Օտտավայից և Պրեսկոտ երկաթուղու գծից մեկ մղոն հեռավորության վրա։ Գյուղն ուներ չորս հանրախանութ, մեկ շոգեմեքենայի գործարան, որը 1852 թվականին հիմնադրվել է Ա. Ջ. Էսթմենի կողմից և տարեկան ստանում էր 3 միլիոն ֆուտ աղացած փայտանյութ, գարեջրատուն, որի սեփականատերն էր Ա. Ջ. Էսթմենի ընկերությունը. այն շաբաթական արտադրում էր քառասուն բարել գարեջուր, ուներ նաև դաբաղանոց, երկու վագոն-խանութ, տակառագործարան, դպրոց, հյուրանոց, երկու եկեղեցի՝ Անգլիայի եկեղեցի, որը կառուցվել էր Ջոն Էսթմանի կողմից և ներկայացվել եկեղեցական հասարակությանը և Վեսլեյան մեթոդիստական եկեղեցի[2]։

Ռիդո գետը ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկի մաս կազմող Ռիդո ջրանցքի մաս է կազմում։ Կարսը գտնվում է գետի երկայնքի ամենաերկար անխափան հատվածում։ Որպես փոքր համայնք՝ բնակիչների մեծամասնությունն աշխատում է Օտտավայում, սակայն գյուղում կա ավտոմոբիլային ավտոտնակ և հանրախանութ/փոստ։

Մինչև 2011 թվականը գյուղն ունեցել է երկու դպրոց։ Սակայն այդ նույն տարում որոշում է կայացվել քանդել Կարսի հանրային դպրոցը և ընդլայնել, օգտվելով Ռիդո հովտի միջնակարգ դպրոցից։ Ընդլայնված դպրոցը վերանվանվել է Ռիդո Կարսի հանրային դպրոց և գտնվում է մոտ 12 հեկտար հողատարածքի վրա և նրա մոտակայքում գտնվող ֆուտբոլի դաշտերը համարվում են Օտտավայի ամենալավ պահպանվող դաշտերը։

Կարսում այլևս չեն կազմակերպվում ամառային տոնավաճառներ, սակայն շների շոուն շարունակում է գործել նախկին ցուցահանդեսների տեղում։

Կարս/Ռիդո հովտի օդանավակայանը գտնվում է գյուղի հարավային մասում և համարվում է Ռիդո հովտի օդային դպրոցի գործողությունների հենքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kraul, Chris (1974 թ․ սեպտեմբերի 7). «Town became Kars - to get mail through». Ottawa Citizen. էջ 25. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  2. Ottawa City and counties of Carleton and Russell Directory, 1866-7

Արտաքին հղումներ խմբագրել