Կարո Կադեհջյան (անգլ.՝ Garo Kadehjian, ծնվ.՝ 1989 սեպտեմբերի 1, Սիրիա), հայազգի ֆիդայի, Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասնակից կառավարական ուժերի կազմում[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 1-ին Սիրիայում։

Կարո Կադեհջյանը Սիրիայից Հայաստան էր տեղափոխվել 2009 թվականին։ Ընտրել էր երգի ասպարեզը և ցանկանում էր երաժիշտ դառնալ։ Մասնակցել էր «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» երաժշտական նախագծին։ 2011 թվականին, երբ Սիրիան հաշված օրերի ընթացքում վերածվեց թեժ մարտերի թատերաբեմի, Կարոն մի կողմ դրեց երաժշտության հետ կապված նպատակները և Հայաստանից վերադարձավ Սիրիա՝ կառավարական զորքերի կազմում որպես կամավոր մասնակցելու հայկական բնակավայրերի պաշտպանության գործին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել