Կարո Արմեն

ամերիկացի գործարար

Կարո Արմեն (դասական ուղղագրությամբ՝ Կարօ Արմէն, հունվարի 31, 1953(1953-01-31), Ստամբուլ, Թուրքիա), ամերիկահայ գիտնական և գործարար։

Կարո Արմեն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1953(1953-01-31) (71 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
Մասնագիտությունգիտնական, գործարար, ձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրAgenus?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
 Garo H. Armen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարո Արմենը ծնվել է 1953 թվականին, Ստամբուլում։ Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլի դպրոցներից մեկում։ 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ։ Սովորել է Նյու-Յորքի «Քուրինջ» քոլեջում, իսկ Ֆիզիկական քիմիայի դոկտորի աստիճան՝ Նյու-Յորքի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»։

Աշխատել է Լոնգ Այլնդի Բրուքհեյվն ազգային լաբորատորիայում։ Նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի և էներգիայի անջատմանը։ Գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։

Շուտով Արմենը դուրս է եկել լաբորատորիայից և աշխատանաքի անցել Ուոլ Սթրիթում՝ որպես «Ի. Էֆ. Հաթըն» ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան։ Այնուհետև Կարո Արմենը հիմնել է սեփական առողջապահական ընկերությունը։

1994 թ․ Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը հենց ինքն էր։ Նրա ղեկավարությամբ ստեղծած Օնկոֆաժ (անգլերեն՝ Oncophage) դեղանյութը նախատեսված է սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։

Կարո Արմենը 2004 թվականին հիմնադրել է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը։

2002 թվականին «Էռնստ և Յանգը» Կարո Արմենին ճանաչել է «Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր»։ Գիտության, ձեռներեցության և բարեգործության բնագավառներում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ հայաստանյան տարբեր կառույցների կողմից արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների՝ Ellis Island պատվո մեդալը (2004)՝ Հայաստանում գործադրած իր մարդասիրական ջանքերի, ինչպես նաև ամերիկյան հասարակությունում ունեցած ներդրումների համար, «Սաբին հումանիտար» բարձր մրցանակը (2006)՝  Սաբինի Վակցինայի ինստիտուտի կողմից՝ կենսատեխնոլոգիական և առաջադիմական բժշկական հետազոտությունների ոլորտում իր ունեցած նվաճումների համար, ՀՀ Վարչապետի պատվո շքանշանը (2007)` Հայաստանի գյուղական վայրերի վերականգնման գործում նշանակալի ներդրումներ ունենալու համար։ 2016 թվականին արժանացել է ԱՄՆ-ի «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին։

Պարգևներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել