Կարմրան պայծառ

բույսերի տեսակ
Կարմրան պայծառ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Կարմրանազգիներ (Tamaricaceae)
Ցեղ Կարմրան (Tamarix)
Տեսակ Կարմրան պայծառ (T. florida)
Միջազգային անվանում
Tamarix florida

Կարմրան պայծառ (լատին․՝ Tamarix florida), կարմրանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ ծառ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

1,5-2 մ բարձրությամբ, ծիրանագույն կեղևով ոչ մեծ ծառ է։ Սաղարթը կազմված է բազմաթիվ ճիպոտանման ճյուղերից։ Փոքրիշատե ցողունագիրկ տերևները հերթադիր են, թեփանման, նստադիր։ Ծաղկաբույլը եզրային է։ Ողկույզները զարգանում են նախորդ տարվա ընձյուղների վրա և մինչև տերևների հայտնվելը, միշտ պարզ, հաճախ փնջերով։ Բաժակից երկար են ծաղկակիցները պսակաթերթերից կարճ են։ Հնգանդամ ծաղիկները մանր են, պսակաթերթերը՝ գավաթանման բացված, թափվող։ Տեսակին, կախված ծաղկման ֆազայից, բնորոշ է ծաղկակիցների ձևի փոփոխությունը՝ սուր եռանկյունուց մինչև բթավուն գծային[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Արաքս գետի ափին)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Իրանը, Միջին և Կենտրոնական Ասիան[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-900 մ բարձրությունների վրա, գետերի ափերին, ավազային և կավային տեղերում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում վտանգված տեսակ է համարվում։ Հայտնի է միայն մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.