Կարմիր փողկապների արկածները

«Կարմիր փողկապների արկածները» (ռուս.՝ Приключения красных галстуков), 1971 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ, ռազմահայրենասիրական ֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսորներ Վլադիմիր Պոպովի և Վլադիմիր Պեկարի կողմից[1]։

Կարմիր փողկապների արկածները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրքարոզչությունը ԽՍՀՄ-ում, դրամա և ռազմական ֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոպով և Վլադիմիր Պեկար
ՍցենարիստՍակո Ռունգե
Բեմադրող նկարիչՎլադիմիր Պոպով
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1056 վայրկյան
Թվական1971

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։ Այն պատմում է երեք պատանի պիոներների, ինչպես նաև ամբողջ խորհրդային ժողովրդի սխրանքի ու հայրենասիրության մասին։

Ֆաշիստները Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ օկուպացրել են ռուսական քաղաքները, ներխուժել երեխաների սիրելի դպրոց, դուրս նետել ամբողջ կահույքը, դասագրքերն ու տետրերը։ Դրանք դիզել են իրար վրա ու այրել։ Այդ գործողություններին հետևում են երեք պիոներներ, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Խիզախ դպրոցականները (երկու տղա և մեկ աղջիկ[2]) մշակում են բարդ պլան՝ նվաճողներին ոչնչացնելու և հայրենի հողում կարգը վերականգնելու նպատակով։ Արյունարբու ֆաշիստների հետ պայքարի ընթացքում երեխաները ցուցաբերում են խորամանկության ու խիզախության իսկական հրաշքներ, որոնք նրանց օգնում են կյանքի կոչել իրենց պլանը։

Ֆիլմի վերջում պիոներներին փրկում են Կարմիր բանակի զինվորները[3]։

Նկարահանող խումբ խմբագրել

Սցենարի հեղինակ Սակկո Ռունգե
Կոմպոզիտոր Ալեքսանդր Վառլամով
Օպերատոր Նինա Կլիմովա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիոլետա Կոլեսնիկովա, Մարինա Ռոգովա, Վիկտոր Արսենտև, Վիկտոր Շևկով, Վլադիմիր Կրումին, Անատոլի Պետրով
Ռեժիսորներ և բեմադրող նկարիչներ Վլադիմիր Պոպով, Վլադիմիր Պեկար

Քննադատություն խմբագրել

Լյուդվիգա Զակրժևսկայան «Искусство кино» ամսագրում տպագրված հոդվածում ֆիլմը ներկայացրել է որպես պիոներների մասին մուլտիպլիկացիոն ֆիլմերի ոչ այնքան հաջող օրինակ[4]։

Ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան «Animated Soviet Propaganda» հավաքածուում[2]։ Քննադատը նշել է, որ մուլտֆիլմը 1970-ական թվականների սկզբի խորհրդային պրոպագանդայի ամենավատ օրինակներից մեկն է, որում ներկայացված են նացիստների ծաղրական և դպրոցականների ու Կարմիր բանակի զինվորների հերոսական կերպարները[3]։

Փառատոններ և ցուցադրություններ խմբագրել

  • 2007 — ցուցադրություն «ДЕБОШИРФИЛЬМ — чистые грёзы-Х» փառատոնում, «1917 թվականի հոկտեմբերի հակաբուրժուական հեղափոխության 90-ամյակի առթիվ» ծրագրում. «Խորհրդային պրոպագանդան 30-60-ական թվականների անիմացիայում», մուլտֆիլմը կոչվել է ագիտացիայի գլուխգործոց[5],
  • 2008 — ցուցադրություն «КИНОТЕАТР.DOC» նախագծի «Արխիվ։ 1960-80-ական թվականների խորհրդային մուլֆիլմերը Հայրենական մեծ պատերազմի մասին»[6],
  • 2015 — մայիսի 9-ի ցուցադրություն Իրկուտսկում՝ Պատերազմի ու հաղթանակի մասին ֆիլմերի երեկոյի ընթացքում[7],
  • 2015 — ցուցադրություն Բոգատոեի շրջանային մանկական գրադարանում՝ ավանդական «Մանկական ու պատանեկան գրքերի շաբաթվա» շրջանակներում[8],
  • 2015 — ցուցադրություն «Нагорная» պատկերասրահում, ցուցադրության թեման՝ Մուլտիպլիկացիան և պատերազմը, հերոս պիոներներ, հանդիսատեսը՝ մանկապարտեզի նախապատրաստական խումբ և կրտսեր դպրոցականներ[9]։

Վերաթողարկում խմբագրել

2000-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «Պիոներիա երկիր» (ռուս.՝ «Страна Пионерия») հավաքածուում, որում ընդգրկվել են նաև հետևյալ մուլտֆիլմերը՝ «Պիոների ջութակը» (ռուս.՝ Скрипка пионера), «Сказка о Мальчише-Кибальчише», «Орлёнок», «Երգ պատանի թմբկահարի մասին» (ռուս.՝ «Песня о юном барабанщике») և «Ավրորա»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Владимир Попов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. 2,0 2,1 Glenn Erickson. DVD Savant Review: Animated Soviet Propaganda — DVD Talk (անգլ.)
  3. 3,0 3,1 Приключения красных галстуков (The Adventures of the Young Pioneers) — Dr. Grob’s Animation Review (անգլ.)
  4. Закржевская Л. Мультипликация ждет драматурга // Искусство кино. — 1973. — № 7. — С. 86—96.
  5. ««ДЕБОШИРФИЛЬМ — чистые грёзы-Х»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  6. Советские мультфильмы 1960-80-х годов о Великой Отечественной войне.16.05.2008
  7. «Вечер фильмов о войне и Победе». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Неделя детской книги». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Кинопоказы мая в галерее «Нагорная»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել