Կարմիր ձիու լողացնելը (նկար)
«Կարմիր ձիու լողացնելը», հայտնի նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինի նկարը: Նկարն արվել է 1912 թվականին, նկարչի համար շրջադարձային է եղել և նրան համաշխարհային ճանաչում է բերել:
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Կուզմա Պետրով-Վոդկին |
տարի | 1912 |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
ՆկարԽմբագրել
Ստեղծման պատմությունԽմբագրել
1912 թվականին Պետրովն ապրում էր Ռուսաստանի հարավում՝ Խվալինսկում: Կա կարծիք, որ նկարն ստեղծվել է Գուսևկա գյուղում[1]: Հենց այդ ժամանակ նրա կողմից արվել են նկարի առաջին ուրվագծերը: Ինչպես նաև նկարվել է կտավի առաջին, չպահպանված տարբերակը, որը հայտնի է սև-սպիտակ լուսանկարով: Նկարն ավելի շուտ իրենից կենցաղային ստեղծագործություն էր ներկայացնում, քան խորհրդանշական, ինչպես դա տեղի ունեցավ երկրորդ տարբերակի հետ. նկարում ուղղակի մի քանի ձիավոր տղաներ են պատկերված: Առաջին տարբերակը ջնջվել է հեղինակի կողմից, հավանաբար, Պետերբուրգ վերադառնալուց հետո: Պետրով-Վոդկինը ձիուն պատկերել է իրական Տղա անունով հովատակից, որն ապրում էր կալվածքում: Հեծյալ պատանու կերպարում նկարիչն օգտագործել է իր աշակերտի, անչափ գեղեցիկ պատանու՝ նկարիչ Սերգեյ Կալմիկովի դիմագծերը. «Ի գիտություն իմ մենագրության ապագա հեղինակների: Կարմիր ձիու վրա մեր սիրելի Կուզմա Սերգեևիչը ինձ է պատկերել: …Թախծոտ պատանու կերպարում պատկերված եմ անձամբ ես»[2]: Սերգեյ Կալմիկովը 1910 թվականից սովորել է Պետրով-Վոդկինի մոտ: 1911 թվականին նա նկարել է իր բնանկարը՝ ջրում լողացող կարմիր ձիերի պատկերով. հնարավոր է, որ հենց այս աշակերտական աշխատանքն է ոգևորել Պետրով-Վոդկինին՝ ստեղծելու իր հեղինակային աշխատանքն այս նույն թեմայով:
Ձիերի լողացնելու թեման ինքնին շատ տարածված է եղել ռուսական գեղանկարչության մեջ:
Կտավի նկարագրությունԽմբագրել
Մեծ, գրեթե քառակուսի կտավի վրա, սառը երկնագույն երանգներով պատկերված է ծով, որը ստեղծագործության մեջ ձիու և հեծյալի համար որպես ֆոն է ծառայում: Կարմիր ձիու կազմվածքը բառացիորեն ամբողությամբ զբաղեցնում է նկարի առաջին պլանը: Նա այնքան խոշոր է պատկերված, որ ականջները և ոտքերը՝ ծնկներից ներքև կտրվում են նկարի շրջանակով: Կենդանու հագեցած ալ գույնն ավելի վառ է թվում բնանկարի սառը երանգների և տղայի ճերմակ մարմնի համեմատությամբ:
Ջրի մեջ մտնող ձիու առջևի ոտքի տակից ցայտում են ծովի մակերեսի մյուս հատվածի համեմատ կանաչերանգ ալիքները: Ողջ կտավն իրենից ներկայացնում է Պետրով-Վոդկինի կողմից այդչափ նախընտրած հիանալի հեռապատկերների իլյուստրացիա. ծովը կլոր է, ինչը վերևի աջ անկյունում ընդգծվում է ափի պատկերով, օպտիկական ընկալումը փոքր-ինչ խեղաթյուրված է:
Նկարում պատկերված են ընդամենը երեք ձի և երեք տղաներ. առաջին տղան առջևի պլանում կարմիր ձիու վրա է, մյուս երկուսը՝ հետին պլանում: Մեկը տանում է սպիտակ ձիուն, մյուս թիկնեղը՝ հեծած նարնջագույն ձին, հեռանում է դեպի նկարի խորքը: Այս երեք խմբերն ստեղծում են կարմիր ձիու և հեծյալ տղայի ոտքերին և նկարի ալիքների վրա եղած միևնույն ծալվածքի առկայությունն ընդգծող համահունչ գիծը:
Սրբապատկերի ազդեցությունԽմբագրել
Ենթադրություն կա, որ սկզբում նկարվել է աշխետ, և նկարի վարպետը փոխել է նրա գույնը՝ ծանոթանալով նովգորոդյան սրբապատկերների գունանկարային գամմային, որոնք ինքը բարձր է գնահատել:
1912 թվականին ծաղկում ապրեց սրբապատկերների հավաքչությունը և մաքրումը:
Սկզբից ևեթ նկարն առաջացրեց բազմաթիվ վեճեր, որոնցում մշտապես հիշատակվում էր, որ նմանատիպ ձիեր չեն լինում:
Սակայն, նկարիչը պնդում էր, որ ինքն այդ գույնը վերցրել է հին ռուսական սրբանկարիչներից. օրինակ՝ «Հրաշագործություն հրեշտակապետ Արխանգելի» սրբապատկերում ձին միանգամայն կարմիր է պատկերված: Ինչպես սրբապատկերներում, այս նկարում գույների միախառնում չկա, գույները ցայտուն են և ինչ-որ կերպ հակադրվում են:
Ավանգարդի ազդեցությունԽմբագրել
Պետրով-Վոդկինը այս նկարում կարողացել է հասնել «անցյալի և ներկայի, ապագայի ուղին նշող» համադրության: Պաոլո Ուչելլոն և նովգորոդյան սրբանկարչությունը, այսինքն եվրոպական դասական և ռուսական դասական ուղղությունները, միախառնվել են անբաժանելի ամբողջության մեջ, ենթարկվել են մատտիսովյան լրացումներին և դարձել են անսովոր արտահայտիչ ասելիք, որտեղ անցյալը նզովքի չի ենթարկվում, բայց և միևնույն ժամանակ, նկատելի են և մարգարեության նշաններ… սա ստեղծագործություն է, որի մեջ ռուսական արձակ դաշտերի շնչառությունը համեմատվում է Տոսկանայի կապույտ երանգի հետ, որտեղ, անկասկած, ռուսական կերպարը առանց դժվարության համապատասխանում է դասական կատարելության հետ, որտեղ կա ավանգարդի արտահայտչականություն և ավանդապաշտական խորություն: Ոճի պահապաններն այն կանվանեն էկլեկտիկա, սակայն կարելի անվանել և նոր ընդհանրություն:
Պետրով-Վոդկինի ստեղծագործությունը դադարել է նկար լինելուց և դարձել է խորհրդանիշ, բացահայտումում, հրովարտակ: Ինչ-որ առումով նրա ներգործությունը ոչ պակաս ուժեղ է, քան Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսու» ազդեցությունը, և եթե… կարելի է ինչ-որ բան հակադրել անբովանդակությանը, ապա միայն Պետրով-Վոդկինին[3]: |
Ժամանակակիցների ընկալումԽմբագրել
Նկարը և նրա սյուժեն ենթարկվել են բազմաթիվ մեկնաբանությունների: Կարծիք կա, որ կարմիր ձին, առաջնորդվելով խիզախ պատանու կողմից, հանդես է գալիս Ռուսաստանի ճակատագրի դերում: Ըստ մյուս տարբերակի՝ Կարմիր ձին հենց ինքը Ռուսաստանն է՝ նույնականացված Ա. Բլոկի «տափաստանային զամբիկի հետ»: Այս դեպքում չի կարելի չնկատել նկարչի տեսողական տաղանդը, որն իր նկարով սիմվոլիկ կանխագուշակում է XX դարի Ռուսաստանի «կարմիր» ճակատագիրը:
Կտավի ճակատագիրԽմբագրել
Կտավն ունեցել է անսովոր ճակատագիր:
Առաջին անգամ այն ցուցադրվել է 1912 թվականին «Աշխարհի արվեստներ» ցուցահանդեսում և ունեցել է ցնցող հաջողություն:
1914 թվականին այն ցուցադրվել է «Բալթյան ցուցահանդեսում»՝ Մալմյո քաղաքում (Շվեդիա): Այս ցուցահանդեսին մասնակցելու համար Պետրով-Վոդկինը շվեդական արքայի կողմից պարգևատրվեց շքանշանով և պատվոգրով:
Բռնկված Առաջին համաշխարհային պատերազմը, հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը հանգեցրին նրան, որ նկարը երկար ժամանակ մնաց Շվեդիայում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և համառ և հոգնեցուցիչ բանակցություններից հետո, վերջապես, 1950 թվականին, Պետրով-Վոդկինի ստեղծագործությունները, ինչպես նաև այդ կտավը, վերդարձվեցին հայրենիք՝ նկարչի ընտանիքին: Պետրով-Վոդկինի այրին նկարը փոխանցել է նկարների հայտնի կոլեկցիոներ Կ. Բասևիչին, իսկ նա 1961 թվականին այն նվիրաբերել է Տրետյակովյան պատկերասրահին:
Ժամանակին, ըստ հայտնի գիտնական Վ. Նովոժիլովի[4], իրեն առաջարկել են 500 ռուբլով ձեռք բերել նկարը: Նկարը գնելուց իրեն ետ են պահել ոչ թե սահմանափակ հնարավորությունները, այլ նկարը տեղավորելու համար տարածքի բացակայությունը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Вековой юбилей знаменитой картины русского художника отметят на её родине в волгоградской глубинке»։ Волга Каспий։ 16.11.2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-27-ին։ Վերցված է 2011-11-17
- ↑ «Тайный гений на красном коне авангарда, Ольга Власенко, Эксперт-Казахстан, 10 июля 2006 г.»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 2019-05-19
- ↑ Ипполитов А. И. http://thelib.ru/books/ippolitov_arkadiy/esse_1994_2008-read-16.html
- ↑ А. П. Филин Очерки об учёных-механиках М.: ИД «Стратегия», 2007 ISBN 5-9234-0074-X