Կարմիր կոշիկներ

հարավկորեական սարսափ ֆիլմ

Կարմիր կոշիկներ (կորեերեն՝ 분홍신), 2005 թվականի հարավկորեական սարսափ ֆիլմ, որի սցենարիստը և ռեժիսորը Կիմ Յոն Գյուն է: Կիմ Յոն Գյունն ոգեշնչվել էր Հանս Քրիստիան Անդերսենի նույնանուն հեքիաթից[2]:

Picto infobox cinema.png
Կարմիր կոշիկներ
Կարմիր կոշիկներ.jpg
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրսարսափ ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ
Թեմագերբնական
ՀիմքThe Red Shoes?
Թվական2005
Լեզուկորեերեն
ՌեժիսորQ18998883?
ԴերակատարներKim Hye-su?, Kim Seong-su? և Go Soo-hee?
ԵրաժշտությունLee Byung-woo?
Տևողություն103 րոպե
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

ՍյուժեԽմբագրել

Սոն Ջեն (Կիմ Հյե Սու) հեռանում է իր դավաճան ամուսին Սոն Ջունից (Լի Ըլ) և տեղափոխվում է հին բնակարան իր դստեր՝ Տե Սուի հետ (Պակ Յոն Ահ): Սոն Ջեի տուն վերադառնալու ժամանակ նա վերցնում է վարդագույն կոշիկներ, որոնք նա գտել էր մետրոյում, բայց դրանք անիծված էին: Նրա մոլուցքը աճում է և նա սկսում է տեսնել առեղծվածային և սարսափելի տեսիլքներ: Նույնիսկ Տե Սուն և Սոն Ջեի ընկերներից մեկը՝ Կիմ Մի Հին (Գո Սո Հի) սկսում են կռվել այդ անիծված կոշիկների համար: Շուտով Մի Հին մահանում է կոշիկները վերցնելու պատճառով, ապա այդ կոշիկները վերադառնում են Տե Սուի մոտ:

Իր նոր ընկեր Ին Չոլի (Կիմ Սոն Սու) օգնությամբ, Սոն Ջեն փորձում է իմանալ կոշիկների անեծքի հետ կապված ճշմարտությունը, մինչև իր և Տե Սուի սպանվելը: Նա իմանում է, որ կոշիկների տերը, անիշել էր դրանք, որ ով վերցնի այդ կոշիկները, նա կմահանա: Սոն Ջեի տան նկողում ապրում է մի ծեր կին, ով պատմում է այդ կոշիկների տիրոջ մասին: Այդ կնոջը իր սիրեցյալն էր նվիրել դրանք, Կորեայում Ճապոնիայի գերիշխանության ժամանակաշրջանում:

Դերասանական կազմԽմբագրել

  • Կիմ Հյե Սու - Սոն Ջե
  • Կիմ Սոն Սու - Ին Չոլ
  • Պակ Յոն Ահ - Տե Սու
  • Գո Սո Հի - Կիմ Մի Հի
  • Լի Էոլ - Սոն Ջուն

Մրցանակներ և անվանակարգումներԽմբագրել

2006 Grand Bell Awards[3]
  • Անվակարգում - Լավագույն դերասանուհի - Կիմ Հյե Սու
2007 Korean Film Awards
  • Անվակարգում - Լավագույն դերասանուհի - Կիմ Հյե Սու
  • Անվակարգում - Լավագույն գեղարվեստական ռեժիսորական աշխատանք - Ջանգ Պակ և Իմ Հյոն Տե

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել