Կարմիր խաչ տրիպտիխ

Ֆաբերժեի ձու

«Կարմիր խաչ տրիպտիխ» (ռուս.՝ Триптих Красный крест), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի[2] ընկերությունում[3] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1915 թվականին[4] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը[5] Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[6]։

Կարմիր խաչ տրիպտիխ
անգլ.՝ Imperial Red Cross Easter Egg
Ստեղծման թնական1915[1]
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Քլիվլենդի գեղարվեստի թանգարան և India Early Minshall?
ՀավաքածուՔլիվլենդի գեղարվեստի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերարծաթ, ջրաներկ, ոսկի և արծնապակի
Բարձրություն8,6 սանտիմետր
Լայնություն6,35 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր
Օլգան և Տատյանան զինվորների հետ: Աղջիկների հագին Կարմիր խաչի հանդերձանք է: 1915 թվական

Այսօր «Կարմիր խաչ տրիպտիխ» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում[2] (Քլիվլենդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Դիզայն խմբագրել

«Կարմիր խաչ տրիպտիխ» ոսկերչական ձուն ստեղծել է Ֆաբերժեի ընկերության վարպետ ոսկերիչ Հենրիկ Վիգսթրյոմը։ Ձվի չափերն են՝ 8,6 х 6,35 սմ։ Պատրաստված է արծաթից, ոսկուց, շողշողուն սպիտակ և թափանցիկ կարմիր էմալից[7]։ Ջրաներկով մանրանկարներն արված են ոսկու և ապակու վրա[8]։

Ձուն պատրաստված է ոսկուց և պատված է սպիտակ էմալով։ Երկու կողմից կարմիր խաչեր են պատկերված, որոնք պատված են կարմիր կիսաթափանցիկ էմալով։ Ամեն խաչի կենտրոնում մանրանկար է զետեղված. մեկը Օլգա Նիկոլաևնայինն է, մյուսը՝ Տատյանա Նիկոլաևնայի[4], ընդ որում, երկուսն էլ հանդերձավորված են Կարմիր խաչի զգեստներով։ Տատյանայի պատկերով խաչը ծառայում է որպես փական, որին սեղմելուց բացվում են երկու դռնակներ՝ դառնալով եռափեղկ տրիպտիխ[6]։

Անակնկալ խմբագրել

«Կարմիր խաչ տրիպտիխ» կայսերական ոսկերչական ձուն հատուկ տեղից բացելիս վերածվում է տրիպտիխի[9]։ Կենտրոնում պատկերված է Քրիստոսի հարության տեսարանը[7]։ Աջ կողմում սուրբ նահատակ Օլգան է, իսկ ձախից՝ սուրբ նահատակ Տատյանան։ Դռնակներին եզրերին պատկերված է կայսրուհու միացագիրը և ստեղծման տարեթիվը՝ «1915»[5]:

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1915 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[8]։

1930 թվականին «Կարմիր խաչ տրիպտիխ» կայսերական ոսկերչական ձուն վաճառում են անհայտ գնորդին՝ Մոսկվայում։ 1943 թվականին այն գնում է Էրլի Մինշոլը՝ Նյու Յորքի A La Vieille Russie պատկերասրահի սեփականատիրոջ այրին[9]։ 1965 թվականին այն նվիրում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանին[3], ուր ցայսօր էլ ցուցադրվում է[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://clevelandart.org/art/1963.673
  2. 2,0 2,1 2,2 Anonymous (2018 թ․ հոկտեմբերի 31). «Imperial Red Cross Easter Egg». Cleveland Museum of Art (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  3. 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Red Cross Triptych Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  4. 4,0 4,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  5. 5,0 5,1 «Яйцо Красный крест с триптихом Фаберже 1915». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  6. 6,0 6,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  7. 7,0 7,1 A-delina. «Яйца Фаберже-5. Царствование Николая II, Первая мировая война.. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  8. 8,0 8,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  9. 9,0 9,1 «Триптих Красный крест - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել