Կարմիր Կատար

լեռ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում (Գեղամա լեռներ)

Կարմիր Կատար, լեռ Կոտայքի մարզում, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային հատվածում։ Բրաձրություն 3530 մ[1]։

Կարմիր Կատար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ
ԼեռնաշղթաԳեղամա լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից3530 մետր
Կարմիր Կատար (Հայաստան)##
Կարմիր Կատար (Հայաստան)

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշմանբ Կարմիր կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում[2][3]։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք[4]։

Երկրաբանական նկարագիր խմբագրել

 
Կարմիր Կատար լեռան խառնարանի լիճը

Հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ լեռն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է 3530 մ բացարձակ բարձրությամբ խարամալավային կոն, իսկ գագաթային հատվածում ունի 300 մ տրամագծով խառնարան, որտեղ կա խառնարանային լիճ[4]։

Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից։ Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։

Ծանոթագրություններ խմբագրել