Կարմեն Լիրա (իսպ.՝ Carmen Lyra, իսկական անունը՝ Մարիա Իսաբել Կարվախալ Կեսադա, իսպ.՝ Maria Isabel Carvajal Quesada, հունվարի 15, 1887(1887-01-15)[1], Սան Խոսե, Կոստա Ռիկա - մայիսի 14, 1949(1949-05-14) կամ մայիսի 13, 1949(1949-05-13)[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), կոստառիկացի առաջին հայտնի բանաստեղծուհիներից մեկի գրական անունը։ Կոստա Ռիկայում Մոնտեսսորի դպրոցի առաջին ուսուցչուհին և հիմնադիրը։ Կոստա Ռիկայի Կոմունիստական կուսակցության («Ժողովրդական ավանգարդ» կուսակցություն) հիմնադիրներից մեկը, ինչպես նաև Կոստա Ռիկացի բանվորուհիների առաջին արհմիության հիմնադիրը։ Բացի այդ, նա առաջիններից մեկն էր լատինաամերիկյան գրականության մեջ, որ քննադատեց տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի մրգային ընկերությունների վարած տնտեսական և քաղաքական գերակայության քաղաքականությունը։

Կարմեն Լիրա
Ծննդյան անունիսպ.՝ Maria Isabel Carvajal Quesada
Ծնվել էհունվարի 15, 1887(1887-01-15)[1]
ԾննդավայրՍան Խոսե, Կոստա Ռիկա
Վախճանվել էմայիսի 14, 1949(1949-05-14) (62 տարեկան) կամ մայիսի 13, 1949(1949-05-13)[2] (62 տարեկան)
Վախճանի վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մանկավարժ, գրող, լիբրետիստ և մանկագիր
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
ԿրթությունՓարիզի համալսարան
Պարգևներ
 Carmen Lyra Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարմեն Իսաբել Կարվախալ Կեսադան ծնվել է 1888 թվականի հունվարի 15-ին, Սան Խոսեում։ Սովորել է աղջիկների բարձրագույն դպրոցում, որն ավարտել է 1904 թվականին[3]։ 1906 թվականին աշխատել է Սան Խուան Դիոսի հիվանդանոցում, բայց կրոնական կյանքում չգտնելով իր կոչումը, սկսել է զբաղվել մանկավարժական և գրական գործունեությամբ և թերթերում (իսպ.՝ «Diario de Costa Rica», իսպ.՝ «La Hora», իսպ.՝ «La Tribuna») ու ամսագրերում (իսպ.՝ «Ariel», իսպ.՝ «Athenea» և իսպ.՝ «Pandemonium») հոդվածներ է հրապարակել։

1918 թվականին Կարմեն Լիրան հրապարակել է իր առաջին վեպը՝ «Սայլակում» (իսպ.՝ En una silla de ruedas), որտեղ պատկերում է ազգային ավանդույթներն ու սովորույթները հաշմանդամ տղայի աչքերով, որը նկարիչ է դարձել[4]։ Ֆեդերիկո Տինոկո Գրանադոսի բռնապետության դեմ 1919 թվականին կայացած ուսուցիչների բողոքի ցույցի ժամանակ ելույթ է ունեցել նաև Կարմեն Լիրան, որից հետո ամբոխն այրել է կառավարության հեռագրական բաժանմունքը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց նրան հաջողվել է փախչել[5]։ 1920 թվականին Լիրան հրատարակել է իր հայտնի գիրքը՝ «Մորաքույր Պանչիտայի հեքիաթները» (իսպ.՝ Los Cuentos de Mi Tia Panchita) ժողովրդական հեքիաթների ժողովածուն։

Բռնապետության անկումից հետո Կարվախալին տրամադրվել է կրթաթոշակ՝ արտասահմանում սովորելու համար։ Նա այցելել է նաև Իտալիայի և Անգլիայի դպրոցներ՝ ծանոթանալու Եվրոպայում կիրառվող մանկավարժական մեթոդիկային։ Վերադառնալուց հետո՝ 1921 թվականին, ղեկավարել է Կոստա Ռիկայի Նորմալ դպրոցի (մանկավարժական քոլեջ) մանկական գրականության բաժինը։ 1926 թվականին Կարմեն Լիրան հիմնադրել և ղեկավարել է Մոնտեսսորիի մեթոդիկայով երկրում առաջին մանկավարժական հաստատությունը` մանկապարտեզը, որտեղ ընդունվում էին Սան Խոսեի աղքատ ընտանիքների երեխաները[6]։

Լիրայի տունը հավաքատեղի դարձավ մտավորականների և գրողների համար, և նա ավելի ներքաշվեց ձախ քաղաքական գործունեության մեջ։ 1931 թվականին Մանուել Մորա Վալվերդի հետ հիմնադրել են Կոստա Ռիկայի Կոմունիստական կուսակցությունը[7]։ Նրանց են միացել գործընկեր ուսուցիչները՝ Մարիա Ալֆարո դե Մատան, Օդիլիյա Կաստրո Իդալգոն, Ադելա Ֆերրետոն, Անժելա Գարսիան, Լուիսա Գոնսալեսը, Ստելլա Պերալտան, Էմիլիա Պրիետոն, Լիլիա Ռամոսը, Սիլվա Էսթերը և Օրտենսիա Սելայան, որոնք, լինելով արմատականության կողմնակիցներ, հանդես էին գալիս նահապետական հասարակության դեմ՝ կանանց դերը համարելով բացառապես ընտանիքը, ամուսնությունը և մայրությունը[8]։ Նույն թվականին Կարմեն Լիրան և Լուիսա Գոնսալեսը ստեղծել են Աշխատավոր կանանց միությունը և առաջարկել ստեղծելու Կոստա Ռիկայի մանկավարժների արհմիություն, որը Օդիլիեյ Կաստրոյի կողմից ձևավորվեց միայն 1939 թվականին։

1931 թվականին Կարմեն Լիրան հրատարակել է «Բանանները և մարդիկ»(իսպ.՝ Bananos y Hombres) պատմվածքների շարքը բանանի պլանտացիաների բանվորների մասին՝ կանխագուշակելով կոմունիստների կողմից 1934 թվականին կազմակերպվող գործադուլի մասին, որում նա զգալի դեր խաղաց[9]։

Քանի որ Կարմեն Լիրայի քաղաքական գործունեությունը գնալով ավելի արմատական էր դառնում, նրան հեռացրեցին ուսուցչությունից։ Իսկ 1948 թվականին Կոստա Ռիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, երբ Խոսե Ֆիգերես Ֆեռերը արգելեց կոմկուսի գործունեությունը[10], Կարմեն Լիրային աքսորեցին Մեքսիկա։ Չնայած լուրջ հիվանդության պատճառով տուն վերադառնալու մասին նրա բազմաթիվ դիմումներին, կառավարությունը այդպես էլ չթույլատրեց, և նա 1949 թվականի մայիսի 14-ին մահացավ Մեքսիկայում[11]։

1962 թվականին Կոբանո կրթական խորհուրդը Կարմեն Լիրայի պատվին դպրոցներից մեկը կոչեց նրա անունով, իսկ Կոստա Ռիկայի օրենսդիր ժողովը 1976 թվականին՝ հետմահու, պարգևատրեց նրան։ Լիրան 2005 թվականին ընդգրկվել է Կոստա Ռիկայի կանանց պատկերասրահում[12]։ Նրա դիմանկարը պատկերված է քսան հազարանոց թղթադրամի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 La Nación (իսպ.) — 1946.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Jiménez, Diana (2009). Carmen Lyra: A Political Existence. Sara Lawrence College, Yonkers, New York: ProQuest. էջ 7. ISBN 978-1-109-18824-0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  4. Quesada Villalobos, María Patricia (2009). «En una silla de ruedas o la doble conformación del héroe». Universidad de Costa Rica (Spanish). San José, Costa Rica: Universidad de Costa Rica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «María Isabel Carvajal Castro, Carmen Lyra» (Spanish). San José, Costa Rica: Institute Nacional de las Mujeres. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Carmen Lyra». Editorial Costa Rica (Spanish). San José, Costa Rica: Editorial Costa Rica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Jiménez (2009)», p 8
  8. Lavrín, Asunción; Rodríguez Sáenz, Eugenia (2002). Un siglo de luchas, femeninas en América Latina (Spanish) (1. ed.). San José, Costa Rica: Ed. de la Univ. de Costa Rica. ISBN 978-9977-67-707-1. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Jiménez (2009)», p 25
  10. Oliver, Myrna (1990 թ․ հունիսի 9). «Jose Figueres, 82; Former Costa Rican President». Los Angeles, California: The L.A. Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Jiménez (2009)», p 9
  12. Arias, Tomás Federico (2016 թ․ մայիսի 9). «Exilio de una benemérita de la patria» (Spanish). San José, Costa Rica: La Nación. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Լիրա» հոդվածին։