Կարճամատ ճնճղուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Լատիներեն անվանում
Carpospiza brachydactyla



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարճամատ ճնճղուկ, (լատին․՝ Carpospiza brachydactyla), ճնճղուկների ընտանիքի թռչուն։

Տարածվածություն խմբագրել

Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Գարնանային վերադարձը՝ մայիսի 2-րդ կեսից։ Աշնանային չուն՝ հուլիսի վերջից օգոստոսի վերջ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 13,5-14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 24-25 գ։ Մարմնի փետրածածկի ընդհանուր գունավորումը բաց մոխրադեղնադարչնագույն է։ Թևերը երկար են, ոտքերը՝ դարչնանարնջագույն։ Հոնքը, բեղերը, երկու թևաշերտը և թևի ներքին թափահարող փետուրների ծայրերը ավելի բաց գույնի են։ Պոչի փետուրների ծայրերը և փորը սպիտակավուն են։

Կենսակերպ խմբագրել

Երկչոտ ու թաքնված է։ Երգը նման է կնճիթավոր ճպուռի արձակած ձայնին։ Բնակվում է ցածրահասակ թփուտներով հարուստ չոր, քարքարոտ լեռնալանջերին։

Սննդառություն խմբագրել

Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։

Բազմացումը խմբագրել

Բնադրում է խիտ թփուտներում։ Դնում է 21 մմ տրամագծով, սպիտակ՝ մուգ պտերով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր։ Այդ ընթացքում էգի և արուի կապը տեղի է ունենում տարածության վրա՝ փոխադարձ ձայնակցությամբ։ Նորելուկ ձագերին կերակրում են արուն և էգը՝ հիմնականում (մոտ 70 %) կնճիթավոր ճպուռներով։ 10-11 օրական ձագերը դուրս են գալիս բնից, ևս 10-15 օր մնում ծնողների հսկողության տակ, ապա՝ սնվում ինքնուրույն։ 15-18 օրական ձագերը լրիվ տիրապետում են թռիչքի[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել