Կարկոմ լեռ

լեռ Իսրայելում

Կարկոմ լեռ (եբրայերեն՝ הר כרכום‎, Հար Կարկոմ, «Mountain of Saffron», արաբերեն` Ջաբալ-Իդեյդ), լեռ Իսրայելում, Նեգև անապատի հարավ-արևմուտքում, Պետրայից Կադես-Բարնեա գնացող ճանապարհի միջնամասում։

Կարկոմ լեռ
Տեսակլեռ
Երկիր Իսրայել
ԼեռնաշղթաՆեգև լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից847 մետր

Նույնացումը Սինա լեռան հետ խմբագրել

Ելնելով այն ենթադրությունից, որ հրեաները, անցնելով Սինայի թերակղզին Պետրայի ուղղությամբ, շարժվում էին շատ թե քիչ ուղիղ գծով, մի շարք հետազոտողներ վարկած առաջ քաշեցին այն մասին, որ Ջաբալ-Իդեյդը, հավանաբար Սինայ բիբլիական լեռն է։ Այս տեսակետի հետևորդներից մեկը` Էմմանուել Անատին, լեռան վրա պեղումներ է կատարել և այստեղ հայտնաբերել մեծ պաշտամունքային հուշարձան, որից օգտվել են վերին պալեոլիթի ժամանակներից մինչև բրոնզե դար` բազմաթիվ զոհասեղաններով, կրոմլեխներով, մենհիրներով և ավելի քան 40000 ժայռապատկերներով։

Թեև, հիմնվելով իր հայտնագործությունների վրա, Անատին պաշտպանեց այն տեսակետը, որ Հար Կարկոմը Աստվածաշնչում հիշատակված Սինայ լեռն է[1][2], ինչն էլ հակասում է հուշարձանի ժամանակագրությանը, Հար Կարկոմում կրոնական ակտիվության գագաթնակետը համապատասխանում է մ.թ.ա. 2350-2000 թվականներին, իսկ երկրպագության վայրը վերջնականապես լքվել է մ.թ.ա. 1950-1000 թվականների միջև, իսկ աստվածաշնչյան ելքը թվագրվում է մ.թ.ա. 1600—1200 թվականների միջև։ Այս հակասություններից խուսափելու համար Անատին առաջարկում է փոփոխել աստվածաշնչյան իրադարձությունների ժամանակագրությունը, բայց նրա տեսակետը ոչ բոլորն էին պաշտպանում։

Գրականություն խմբագրել

  • Emmanuel Anati. "Introducing the World Archives of Rock Art (WARA): 50.000 years of visual arts". New discoveries, new interpretations, new research methods, XXI Valcamonica Symposium, Capo di Ponte, Edizioni del Centro, 2004: 51–69.
  • Hoffmeier, James K. (2005). Ancient Israel in Sinai: The Evidence for the Authenticity of the Wilderness Tradition. Oxford University Press. p. 126. ISBN 978-0-19-515546-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emmanuel Anati. The riddle of Mount Sinai : archaeological discoveries at Har Karkom (2001)
  2. Mount Sinai has been found: Archaeological discoveries at Har Karkom

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարկոմ լեռ» հոդվածին։