Կնճռուկ բազմամյա

բույսերի տեսակ
(Վերահղված է Կարծրածաղիկից)
Կնճռուկ բազմամյա
Կնճռուկ բազմամյա
Կնճռուկ բազմամյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Տրիբա Sclerantheae
Ցեղ Scleranthus
Տեսակ Կնճռուկ բազմամյա (S. perennis)
Միջազգային անվանում
Scleranthus perennis

Կարծրածաղիկ, կնճռուկ բազմամյա (լատ.՝ Scleranthus perennis), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

5-10 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Բաժակաթերթերը թաղանթային եզրով են, սպիտակ լայն (լայնությամբ համարյա հավասար կենտրոնական կանաչ շերտին), պտղի ժամանակ միացող[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Արագածի (Բայսըզ և Բյուրական գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևմտյան, Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրությունների վրա, ինչպես նաև մարգագետիններում և մարգագետնատափաստաններում, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի են 2 պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների ընդլայնումն է և ենթակառուցվածքի զարգացումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Գեղարվեստական գրականության մեջԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6