Կարլ Նեհամեր (գերմ.՝ Karl Nehammer, հոկտեմբերի 18, 1972(1972-10-18)[2], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ, Ավստրիայի Ժողովրդական կուսակցության առաջնորդ։ Ավստրիայի դաշնային կանցլեր 2021 թվականի դեկտեմբերի 6-ից[3]։ Ավստրիայի ներքին գործերի նախարար 2020 թվականի հունվարի 7-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 6-ը։ Ազգային ժողովի անդամ 2017 թվականից մինչև 2020 թվականը։

Կարլ Նեհամեր
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ University for Continuing Education Krems? (դեկտեմբեր 2014)[1], Mariahilfer Gymnasium?[1] և Kollegium Kalksburg?
Գիտական աստիճան՝ գիտության մագիստր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, զինվոր, գերագույն քարտուղար և գերագույն քարտուղար
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1972(1972-10-18)[2] (52 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն  Ավստրիա
Հայր Karl Nehammer?
Ամուսին Katharina Nehammer?
 
Կայք՝ karl-nehammer.at

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Վիեննայում։ Սովորել է Կալկսբուրգի քոլեջում և Amerlingstrasse գիմնազիայում, որն ավարտել է 1992 թվականին։ Առանց զինակոչվելու իր կամքով ծառայել է, ծառայությունը երկարացրել է մինչև 1996 թվականը։ 1997 թվականին ազատվել է լեյտենանտի կոչումով։ Աշխատել է որպես պաշտպանության դաշնային դեպարտամենտի տեղեկատվական սպաների դասախոս-մարզիչ և ռազմավարական հաղորդակցության մարզիչ տարբեր հաստատություններում, ինչպիսիք են մասնագիտական վերապատրաստման ինստիտուտը և Ավստրիայի Ժողովրդական կուսակցության քաղաքական ակադեմիան։ 2012 թվականին ավարտել է Դանուբի Կրեմսի համալսարանի քաղաքական հաղորդակցության երկամյա դասընթացը՝ ստանալով գիտությունների մագիստրոսի կոչում[4][5]։

Կարիերա

խմբագրել

2007 թվականին սկսել է աշխատել Ավստրիայի Ժողովրդական կուսակցության շտաբում։ 2007- 2008 թվականներին եղել է կուսակցության շտաբի սպասարկման և մոբիլիզացիայի բաժնի ղեկավար, հետագայում՝ կուսակցության ակադեմիայի ուսուցման և ցանցային բաժնի ղեկավար 2008-2009 թվականներին։ Դարձել Է Ստորին Ավստրիայի կուսակցական ակադեմիայի տնօրեն[6]։ 2015 թվականի հոկտեմբերին նշանակվել է Ավստրիայի աշխատողների ֆեդերացիայի (Österreichischer Arbeitnehmerinnen - und Arbeitnehmerbund, ÖAAB) գլխավոր քարտուղարի տեղակալ, 2016 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի հունվար՝ գլխավոր քարտուղար[4][5]։

2016 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է ԱԺԿ-ի թեկնածու Անդրեաս Կոլի մենեջերը, որը հավաքել է 11 %[6][7]։

2016 թվականի նոյեմբերին ընտրվել է Վիեննայի ÖAAB կազմակերպության նախագահ[5]։ 2017 թվականի ապրիլից՝ ԱԱՆ ղեկավար Վիեննա-Գիցինգ շրջանում[5]։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Վիեննայի շրջանից և մտել խորհրդարան։ Կառավարության ձևավորման ժամանակ մասնակցել է պաշտպանության ոլորտում ԱԺԿ բանակցություններին։ Նրան ընտրել են ԱԺԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ և նշանակել խոսնակ։ 2018 թվականի հունվարին դարձել Է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար՝ փոխարինելով Էլիզաբեթ Քեստինգերին և Ստեֆան Շտայներին[8], 2018 թվականի սեպտեմբերին փոխարինել է Էֆգանի Դոնմեզին ինտեգրման և միգրացիայի հարցերով ներկայացուցչի պաշտոնում[4][5][9]։

2019 թվականի խորհրդարանական ընտրություններում նա առաջադրվել է շրջանային ցուցակի թիվ 5 և ԱԺԿ դաշնային ցուցակի թիվ 11-ի ներքո։ Կոալիցիոն բանակցություններին մասնակցել է Եվրոպայի, միգրացիայի, ինտեգրման և անվտանգության թեմաների քննարկմանը[4][10]։

Ավստրիայի ներքին գործերի նախարար 2020 թվականի հունվարի 7-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 6-ը[11][12]։

Այն բանից հետո, երբ Սեբաստիան Կուրցը հայտարարեց իր քաղաքական կարիերան ավարտելու մասին, և կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարեց իր հրաժարականի մասին, Ավստրիայի Ժողովրդական կուսակցության նախագահությունը Կարլ Նեհամերին նշանակեց կուսակցության նախագահ և առաջադրեց Ավստրիայի դաշնային կանցլերի պաշտոնում[13]։ Նրա՝ որպես ԱԺԿ առաջնորդի նշանակումը պետք է հաստատի կուսակցության համագումարը[14][15]։ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին նախագահ Ալեքսանդր Վան դել Բելենը երդում տվեց Նեհամերին որպես կանցլեր[3]։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է ներքին գործերի նախկին նախարար Վոլֆգանգ Սոբոտկայի մամուլի քարտուղար Կատարինա Նեհամերի հետ[16]։ Ամուսիններն ունեն երկու երեխա[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Wer ist Wer
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 «Новий канцлер Австрії склав присягу». Українська правда. 6 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 6 декабря 2021-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «New Austrian Chancellor is former Minister of the Interior Karl Nehammer». vindobona.org. 3 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Karl Nehammer, MSc». meineabgeordneten.at. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  6. 6,0 6,1 «Karl Nehammer im Porträt: Mars macht mobil». profil.at. 2 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  7. «Karl Nehammer: Der Soldat an der Spitze». puls24.at. 2 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  8. «Nehammer wird neuer ÖVP-Generalsekretär». Die Presse. 18 января 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  9. «Nehammer folgt Dönmez als ÖVP-Integrationssprecher». orf.at. 25 сентября 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  10. «Die Verhandlungsteams von ÖVP und Grünen stehen fest». wienerzeitung.at. 12 ноября 2019. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  11. «Von der Parteizentrale ins Innenministerium». orf.at. 2 января 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  12. «Новий канцлер Австрії: Солдат партії, який став її генералом». Укрінформ. 6 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 6 декабря 2021-ին.
  13. «В Австрії назвали ім'я нового канцлера». Укрінформ. 3 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  14. «Австрійський уряд і консервативну АНП має очолити Карл Негаммер». Deutsche Welle. 3 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  15. «В Австрії визначили ім'я нового канцлера». Европейская правда. 3 декабря 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  16. «Ein Stahlhelm für die Herrengasse: Innenminister Karl Nehammer im Porträt». www.nachrichten.at. 1 января 2020. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.
  17. «Karl Nehammer - Vom Wahlfolder-Verteiler zum Generalsekretär». www.kleinezeitung.at. 20 января 2018. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 4 декабря 2021-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Նեհամեր» հոդվածին։