Կարլ Հենրիխ Ուլրիխս (գերմ.՝ Karl Heinrich Ulrichs, օգոստոսի 28, 1825(1825-08-28)[1][2], Kirchdorf, Աուրիխ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[3] - հուլիսի 14, 1895(1895-07-14), Լ'Աքվիլա, Իտալիա), գերմանացի փաստաբան, լրագրող, գրող, սեռական փոքրամասնությունների իրավունքների շարժման ռահվիրա։

Կարլ Հենրիխ Ուլրիխ
գերմ.՝ Karl Heinrich Ulrichs
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1825(1825-08-28)[1][2]
ԾննդավայրKirchdorf, Աուրիխ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[3]
Մահացել էհուլիսի 14, 1895(1895-07-14) (69 տարեկան)
Մահվան վայրԼ'Աքվիլա, Իտալիա
Քաղաքացիություն Հաննովերի թագավորություն[4]
ԿրթությունԳյոթինգենի համալսարան և HU Berlin
ԵրկերQ19226876?
Մասնագիտությունիրավաբան, գրող, լրագրող և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ
 Karl Heinrich Ulrichs Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

ԿարլՀենրիխ Ուլրիխսը ծնվել է Հաննովեր քաղաքում՝ Գերմանիայի հյուսիս-արևմուտքում։ Հասուն տարիքում Ուլրիխսը հիշում է, որ մանկության տարիներին նա թաքուն հագել է աղջիկների հագուստ, նախընտրել է աղջիկների հետ խաղալ և ցանկացել է աղջիկ լինել։

Հետագա տարիներ խմբագրել

Կարլ Հենրիխ Ուլրիխսը 1846 թվականին ստացել է իրավագիտության և աստվածաբանության բակալավրի աստիճան Գյոթինգենի համալսարանից։ 1846-1848 թվականներին ուսումնասիրել է պատմություն Բեռլինի համալսարանում և իր մագիստրոսական թեզը գրել լատիներեն՝ Վեստֆալիայի խաղաղության մասին։ 1849-1857 թվականներին աշխատել է որպես Հիլդեսհայմի շրջանային դատարանի իրավախորհրդատու։ Աշխատանքից հեռացվել է համասեռամոլության համար։ 1866 թվականի՝ Հաննովերին Պրուսիային միանալուց հետո Ուլրիխսը բանտարկվել է հակառուսական գործունեության համար։

Ուլրիխսի ելույթները՝ ի պաշտպանություն համասեռամոլության ապաքրեականացմանը խմբագրել

1860-ական և 1870-ական թվականներին գրված «Մարդկանց միջև սիրո առեղծվածի ուսումնասիրություն» գրքերի շարքում Կառլ Հայնրիխ Ուլրիխսը ստեղծել է ուրանիզմ տերմինը` համասեռամոլությունը նշելու համար։

Ուլրիխը մշակել է մարդկային տեսակների դասակարգում։ Նա կարծել է, որ համասեռամոլները ոչ տղամարդ են, ոչ կին, այլ ներկայացնում են երրորդ սեռը։ Նա այդպիսի մարդկանց անվանել է «ուրանի» կամ «ուրնինամներ» (և կարծում էր, որ ուրնինամների սերն ավելի բարձր է, քան տղամարդու և կնոջ սերը)։

Ուլրիխը կարծել է, որ ուրանիզմը մարդու բնածին սեփականությունն է, և պնդում էր, որ համասեռամոլները չպետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ 1867 թվականի օգոստոսի 29-ին, ելույթ ունենալով Մյունխենում գերմանացի իրավաբանների համագումարում, Ուլրիխը հայտարարել է, որ պետք է վերացնել հակասեռասեռ օրենսդրությունը։ Այդ ժամանակ նման առաջարկը չէր բխում փաստաբանների ըմբռնումից։

Ուլրիխը երկու տարի բանտարկվել է «Ուրանիստների միությունը» ստեղծելու համար։

Ուլրիխի տեսական կառուցվածքները տարբերվում էին իր ժամանակի այլ գիտնականների տեսակետներից նրանով, որ նա համասեռամոլությունը համարում էր մի տեսակ նորմ, և ոչ թե պաթոլոգիա։ Նա առաջինն է նկարագրել համասեռամոլ մարդուն և ներմուծել «սեռական կողմնորոշում» տերմինը՝ ենթադրելով, որ դա բնական է և անփոփոխ[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Numa Numantius. Vindex. Social-juristische Studien über mannmännliche Geschlechtsliebe. Leipzig, Heinrich Matthes, 1864.
  • Numa Numantius. Inclusa. Anthropologische Studien über mannmännliche Geschlechtsliebe. Leipzig, Heinrich Matthes, 1864.
  • Numa Numantius. Vindicta. Kampf für Freiheit von Verfolgung u. s. w. Leipzig, Heinrich Matthes, 1865.
  • Numa Numantius. Formatrix. Anthropologische Studien über urnische Liebe. Leipzig, Heinrich Matthes, 1865.
  • Numa Numantius. Ara Spei. Moralphilosophische und socialphilosophische Studien über urnische Liebe. Leipzig, Heinrich Matthes, 1865.
  • K. H. Ulrichs. Gladius Furens. Das Naturräthsel der Urningsliebe und der Irrthum der Gesetzgeber. Kassel, G. Württenberger, 1868.
  • K. H. Ulrichs. Memnon. Die Geschlechtsnatur des mannliebenden Urnings u. s. w. Schleiz, C. Hübscher (Hugo Heyn), 1868.
  • K. H. Ulrichs. Incubus. Urningsliebe und Blutgier. Leipzig, A. Serbe, 1869.
  • K. H. Ulrichs. Argonauticus. Zastrow und die Urninge u. s. w. Leipzig, A. Serbe, 1869.
  • K. H. Ulrichs. Prometheus. Beiträge zur Erforschung des Naturräthsels des Uranismus u. s. w. Leipzig, A. Serbe, 1870.
  • K. H. Ulrichs. Araxes. Ruf nach Befreiung der Urningsnatur vom Strafgesetz. Schleiz, C. Hübscher (Hugo Heyn), 1870.
  • K. H. Ulrichs. Critische Pfeile. Denkschrift über die Bestrafung der Urningsliebe. Leipzig, Otto & Kadler, 1880.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Հենրիխ Ուլրիխ» հոդվածին։