Կարռոս Սլիմ Էլու (իսպ.՝ Carlos Slim Helú, հունվարի 28, 1940(1940-01-28)[2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), լիբանանյան ծագմամբ մեկսիկացի գործարար, լիբանանցի ներգաղթյալ-մարոնականի որդի։ Միլիարդատերը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է[4][5]։ «Ֆորբս»-ի տվյալներով՝ 2010-ից 2013 թվականներին հանդիսացել է աշխարհի ամենահարուստ մարդը։ 2016 թվականի միլիարդատերերի վարկանիշում Կառլոս Սլիմ Էլուն գտնվում է երկրորդ տեղում, նրա ֆինանսական կարողությունը գնահատվում է 50մլրդ ԱՄՆ[6] դոլլար, ընդ որում, որ նա է տարվա ընթացքում կորցրել է 27մլրդ[7]։ Ֆինանսական կարողությունը հիմնված հեռահաղորդակցության արդյունաբերության վրա, Teléfonos de México (Տելեֆոնոս դե Մեխիկո), Altria Group(Ալտրիա Գրուպ) (նախկին տնօրեն Ֆիլիպ Մորրիս), Telcel (Տելցել) և América Móvil (Ամերիկա Մովիլ). Ձեռնարկատիրոջ հիմնական ակտիվը հանդիսանում է Grupo Carso(Գրուպօ Կարսո)հոլդինգային ընկերությունը, որը ղեկավարում է խոշոր մեքսիկական ընկերությունների[8][9] շարքը։

Կառլոս Սլիմ Էլու
իսպ.՝ Carlos Slim
Դիմանկար
Ծնվել է1940թ. hունվաևի 28
ԾննդավայրՄեքսիկա, Մեխիկո
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Լիբանան
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Կարողություն53 միլիարդ դոլլար
Մասնագիտությունբիզնես մագնատ, բարեգործ, ներդրող, գլխավոր գործադիր տնօրեն, համակարգչային գիտնական, քաղինժեներ և ձեռնարկատեր
ԱշխատավայրTelmex?, América Móvil? և Grupo Carso?
ԱմուսինSoumaya Domit Gemayel?
Ծնողներհայր՝ Julián Slim Haddad?[1], մայր՝ Linda Helú Atta?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներDaniel Samaniego? և Marco Antonio Slim Domit?
Կայքcarlosslim.com
 Carlos Slim Helú Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940թ․ հունվարի 28-ին Մեխիկոյում։ Լիբանանյան փախստականի և հաջողակ լիբանանյան առևտրականի աղջկա ընտանիքի հինգերորդ երեխան։ Նրա հայրը - Խալիլ Սալիմ Խադդադ՝ ցանկանալով փախչել զորակոչից օսմանյան բանակ, եկել է Մեքսիկա 1902 թվականին, որտեղ փոխել է անունը՝ Խուլիան Սլիմ։ Մայրիկի ընտանիքը՝ Էլու(տես հրեական անվանումը)։ Խուլիանը ուներ գործարարի ճկունություն և նոր վայրում զբաղվեց բիզնեսով, իսկ ավելի ուշ, 1950 թվականին, նա ձեռք բերեց անշարժ գույք Մեխիկոյի գործարարական հատվածում և բացեց համախանութ։ Նրան հաջողվեց ստեղծել հաջողակ առևտրային բիզնես։ Այդ բիզնեսում սկսեցին աշխատել Խուլիան բոլոր վեց երեխաները, որոնցից նա պահանջում էր «նվիրվածություն, տաղանդ և ջանք». Փոխարենը երեխաները ստանում էին երեխային ոչ վայել գրպանի գումար, որոնք սովորել էին «կառավարել», սկսելով դպրոցի առաջին դասարանից։ Կառլոսին հաջողվեց գործարարական ջիղում։ Հոր օրհնությամբ նա սկսեց զբաղվել բորսային ներդրմամբ, և արդեն տասնյոթ տարեկանում, յուրացնելով ներդրման կանոնները, նա իր առաջին միլիոնը ստեղծեց։

Կառլոսը, շարունակելով հաջողությամբ զբաղվել ներդրումով, հասցրեց սովորել Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի քաղաքացիական շինարարության ֆակուլտետում։ Վերջին կուրսերում նա նույնիսկ դասավանդել է գծային ծրագրավորում և հանրահաշիվ այլ խմբերին։ Այն բանից հետո, երբ 1961 թվականին Կառլոս Սլիմը ստացավ դիպլոմ, այլևս չաշխատեց իր մասնագիտությամբ։

Բարեգործություն խմբագրել

Կառլոս Սլիմը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բարեգործներից մեկը։ Նա հիմնադրել է Կառլոս Սլիմի ֆոնդը, որը Մեքսիկայում ֆինանսավորում է կրթական, մշակութային և բժշկական նախագծեր։ 2011 թվականի մարտին ֆոնդի հովանավորությամբ բացվել է Соумайя(իսպ.՝ Museo Soumaya) թանգարանը, որի ցուցահանդեսում ներկայացված են համաշխարհային մշակույթի գանձերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
  2. Encyclopædia Britannica
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. «Тугие кошельки». Lenta.ru. 11 марта 2010 года.
  5. The World’s Billionaires — Forbes.com
  6. The World's Billionaires
  7. «Билл Гейтс за год растерял четыре миллиарда долларов». m.lenta.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  8. Антон Осипов. «Можно поделиться урожаем, но не садом», — Карлос Слим Элу, основатель и владелец Grupo Carso // Ведомости, 15.03.2010, 44 (2562)
  9. «Forbes: За год российские миллиардеры стали беднее». 2012 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կառլոս Սլիմ հոդվածին
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝