Կառլոս Էդվին (Կառլի) Կոլոն Կրտսեր (իսպ.՝ Carlos Edwin "Carly" Colón Jr., փետրվարի 21, 1979(1979-02-21), Սանտուրսե, Սան Խուան, ԱՄՆ), առավել հայտնի Կառլիտո (Carlito) ռինգային անվամբ, պուերտոռիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Նախկին ըմբիշ, պրոմոտեր և WWE փառքի սրահի անդամ Կառլոս Կոլոն ավագի որդին։

Կառլի Կոլոն
Carly Colón
Կոլոնը 2008-ին
Իրական անունԿառլոս Էդվին Կոլոն կրտսեր[1]
Carlos Edwin Colón Jr.
Ռինգային անուն(ներ)Կառլիտո
Կառլի Կոլոն
Կառլիտո Կոլոն
Կառլիտո Կարիբիան Քուլ
Կառլիտոս
Կառլոս Կոլոն Կրտսեր
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ1,78 մ
Հայտարարվող հասակ100 կգ
Ծննդյան թվականփետրվարի 21, 1979 (45 տարեկան)
ԾննդավայրՊուերտո Ռիկո Սան Խուան, Պուերտո Ռիկո
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ՄարզիչԿառլոս Կոլոն ավագ
Այզեկ Ռոզարիո
Դեբյուտ1999

Մասնագիտական նորամուտը կատարել է հոր ղեկավարած «World Wrestling Council» (WWC) պուերտոռիկյան առաջնությունում, որտեղ ելույթներ ունենալիս 15 անգամ հռչակվել է WWC ունիվերսալ ծանրքաշային և 1 անգամ WWC Պուերտո Ռիկոյի ծանրքաշային չեմպիոն։

2003 թվականին մարզական պայմանագիր է կնքել «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ, Ohio Valley Wrestling (OVW) կրտսեր առաջնությունում տասնվեց ամիս անցկացնելուց հետո 2004 թվականին դուրս գալով հիմնական կազմ։ «WWE»-ում հանդես գալու տարիներին 1-ական անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային և WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսները։ Պեդրո Մորալեսից հետո համարվում է պատմության մեջ երկրորդ պուերտոռիկացի միջմայրցամաքային տիտղոսակիրը։ «Ռելսմանիա 25»-ի շրջանակներում կրտսեր եղբոր՝ Էդդի Կոլոնի հետ կարողացել է միավորել WWE թիմային և Աշխարհի թիմային տիտղոսները։ 2010 թվականին հեռացվել է «WWE»-ից, այն բանից հետո, երբ հրաժարվել էր առողջական զննման անցնել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կառլիտոյի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  2. http://www.wwe.com/inside/news/carlitoreleased

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Կոլոն Կրտսեր» հոդվածին։