Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարլոս Եղիազարյան (դեկտեմբերի 12, 1932(1932-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2019(2019-07-10), Երևան, Հայաստան), արձակագիր, երգիծաբան, ՀԳՄ և ՀԺՄ անդամ։

Կարլոս Եղիազարյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1932(1932-12-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 10, 2019(2019-07-10) (86 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և երգիծաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Կարլոս Եղիազարյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում[1]։ Նա ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի միջազգային հարաբերությունների բաժինը։ Կարլոսը աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, ինչպես նաև եղել է «Կրոկոդիլ» համամիութենական երգիծական ամսագրի հատուկ թղթակիցը Հայաստանում։ Որպես «Փշարմավ» երգիծական հանդեսի խմբագիր աշխատել է հանրային ռադիոյում։ Եղել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

Կարլոս Եղիազարյանը հասարակական սուր հնչողության բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների ու ֆելիետոնների հեղինակ է։ Եղիազարյանի գրական ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով։

Նա 1974 թվականից եղել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ, նաև՝ Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) անդամ[2]։

Երկեր խմբագրել

1972 թվականին Կարլոս Եղիազարյանը գրել է «Լռության լեզուն» երկը[3]։

1999 թվականին գրել է «Դամասկոս» և «Բարի մարդը» երկերը։ «Բարի մարդը» երկը գրվել է արաբերենով։

2002 թվականին գրել է «Բռնակալի պորտը», իսկ 2003 թվականին՝ «Բեկված ժպիտներ» երկերը։

2004 թվականին Կարլոսը գրել է «Խուստուփի արծիվը» երկը։

2010 թվականին գրել է «Շարժվող բեկոր» երկը։

2014 թվականին Կարլոս Եղիազարյանը գրել է «Կսմիթներ» երկը։

Մրցանակներ խմբագրել

1966 թվականին «Ամուսնություն երևանյան ձևով» պիեսի համար Կարլոս Եղիազարյանը արժանացել է հանրապետական առաջին մրցանակի։

2009 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) «Գրական վաստակի համար» մեդալի։

2010 թվականին արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://wua.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%AC%D5%B8%D5%BD-%D5%A5%D5%B2%D5%AB%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/ՀԳՄ-ն(չաշխատող հղում) Կառլոս Եղիազարյանի մասին
  2. «AV Production - Կարլոս Եղիազարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  3. https://www.grakantert.am/archives/12882 Կարլոս Եղիազարյան-Գրական Թերթ