Կարի ասեղը (դան․՝ Stoppenaalen), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1845 թվականին։

Կարի ասեղը
Stoppenaalen
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1845
Հրատարակման տարեթիվդեկտեմբեր 1845
 The Darning Needle Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Կար չկար մի կարի ասեղ կար։ Նա շատ բարակ էր, այդ պատճառով էլ նրան կարի ասեղ էին համարում։ Ասեղն իրեն շատ էր երևակայում և մատներին անընդհատ ասում էր, որ իր հետ զգույշ վարվեն։ Եվ մի օր էլ հին կոշիկը կարկատելիս այն կոտրվում է։ Խոհարարուհին կոտրված մասին զմուռս է դնում և խրում իր գլխաշորին։ Ասեղը մետաղազարդ էր դարձել և իրեն առավել շատ էր երևակայում։ Ասեղն իրեն այնքան էր երևակայում, որ հանկարծ նա փորձեց ձգվել և ընկավ կեղտաջրի մեջ։ Ասեղը նորից սկսեց իրեն երևակայել և սկսեց ծաղրել կեղտաջրի մեջ ընկած տաշեղներին։ Կեղտաջրի մեջ ընկավ մի շշի փշուր և նրանք սկսեցին պատմել իրենց կյանքից։ Հանկարծ առվակը սկսեց հորդանալ և շշի փշուրին հանեց ափ, իսկ ասեղին գտավ մի տղա, ով կեղտաջրի մեջ դրամ էր որոնում։ Նրանք կեղտաջրի մեջ տեսան մի ձվի կճեպ, ասեղին դրեցին նրա վրա, և ասեղն սկսեց իրեն ավելի երևակայել։ Հետո նրա վրայով անցավ մի բեռնասայլ, բայց նա չկոտրվեց, քանի որ պառկած էր սայլահատակին` ամբողջ երկայնքով ձգված...Եվ այդպես էլ պառկած կմնա ու կմնա[1]։

Կերպարներ խմբագրել

  • Ասեղ
  • Խոհարարուհի
  • Մատներ
  • Տաշեղ
  • Շշի փշուր
  • Տղա
 
Վիլհելմ Պեդերսենի հեքիաթի ձևավորումը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 211

Արտաքին հղումներ խմբագրել