Կարինե Պողոսյան

ՀՀ ԱԺ գումարման պատգամավոր, ֆիզիկոս, մանկավարժ

Կարինե Պողոսյան (մայիսի 27, 1973(1973-05-27), Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ, 6-րդ և 5-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։

Կարինե Պողոսյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան (1995)
Մասնագիտություն՝ ֆիզիկոս, մանկավարժ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 27, 1973(1973-05-27) (50 տարեկան)
Ծննդավայր Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Կարինե Պողոսյանը ծնվել է Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1973 թվականի մայիսի 27-ին։

Մինչև 1995 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ֆիզիկոս և մանկավարժ է։

1994-2004 թվականներին աշխատել է Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի, իսկ 2004-2009 թվականներին` փոխտնօրեն։ 2009-2012 թվականներին տնօրինել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

2011 թվականին պարգևատրվել է Արարատի մարզպետի «Լավագույն տնօրեն» պատվոգրով, 2012 թվականին՝ «Պարույր Սևակ» հուշամեդալով, 2016 թվականին պաշտպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2012-2017 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք)։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Անդամակցել է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությանը և եղել է ՀՀԿ անդամ։

2017-2019 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ Անդամակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։

Գիտական գործունեություն խմբագրել

Հեղինակել է գիտամանկավարժական հոդվածներ։

Ընտանիք խմբագրել

Կարինե Պողոսյանը ամուսնացած է և ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինե Պողոսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Կարինե Համլետի Պողոսյան – Deputat» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.