Կարինա Ազնավուրյան

հայ սուսերամարտիկ

Կարինա Բորիսի Ազնավուրյան (սեպտեմբերի 20, 1974(1974-09-20), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության սուսերամարտիկ։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ (2000)։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2000, 2004) և արծաթե մեդալակիր (Ատլանտա, 1996), աշխարհի (2003), Եվրոպայի (2004) և Ռուսաստանի (2005) չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1996)։ 1992 թվականից բնակվում է Մոսկվայում[1]։

Կարինա Բորիսի Ազնավուրյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 20, 1974 (49 տարեկան)
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջան

Կենսագրություն խմբագրել

Կարինա Ազնավուրյանը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 20-ին Բաքվում, հայ-ադրբեջանական ընտանիքում[2]։ Սուսերամարտով զբաղվել սկսել է Բաքվում Օլգա Մատլինայի գլխավորությամբ։ 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է մարզվել Ալեքսանդր Կիսլյունինի գլխավորությամբ[3]։

Կարինա Արզումանյանը սովորել է օլիմպիական ռեզերվի № 3 ուսումնարանում, ապա ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։

1996 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում Կարինա Ազնավուրյանը դարձել է Ատլանտայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 1997 թվականին նվաճել է արծաթե մեդալներ 19-րդ Ունիվերսիադայում (թիմային և անհատական առաջնություններ)։ Հետագայում Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիդնեյում (2000) և Աթենքում (2004), հաղթել աշխարհի (2003) ու Եվրոպայի (2004) առաջնություններում։ Չի մասնակցել Պեկինի Օլիմպիական խաղերին, որովհետև ողնաշարի վնասվածքի պատճառով չի կարողացել հավաքել անհրաժեշտ վարկանշային միավորները անհատական առաջնությանը մասնակցելու համար, իսկ կանանց թիմային առաջությունը չի ընդգրկվել այդ Օլիմպիական խաղերի ծրագրում։

2008 թվականին մարզական կարիերայի ավարտելուց հետո Կարինա Ազնավուրայնը գլխավորել է Մոսկվայի օլիմպիական ռեզերվի № 3 միջնակարգ հատուկ ուսումնարանի մանկապատանեկան մարզադպրոցը, իսկ 2012 թվականի օգոստոսին նշանակվել է այդ ուսումնարանի տնօրեն[4]։

Մրցանակներ խմբագրել

  • Ատլանտայի օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, 1996
  • Սիդնեյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալ, 2000
  • ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ, 2000
  • Աշխարհի չեմպիոն, 2003
  • Աթենքի օլիմպիական խաղերի ոսկե մեդալ, 2004
  • Եվրոպայի չեմպիոն, 2004
  • Ռուսաստանի չեմպիոն, 2005

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Պատվո շքանշան (24 օգոստոսի, 2005 թվական) – ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2004 թվականի XXVIII Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[5]
  • Բարեկամության շքանշան (19 ապրիլի, 2001 թվական) – ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, Սիդնեյի 2000 թվականի XXVII Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[6]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (6 հունվարի, 1997 թվական) – պետությանը մատուցած ծառայությունների և 1996 թվականի XXVI Ամառային օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[7]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1996)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 37.
  2. Карина Азнавурян: девушка со шпагой
  3. «Кислюнин Александр Сергеевич». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Карина Азнавурян — директор УОР № 3!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 24.08.2005 года № 980 «О награждении государственными наградами Российской Федерации»
  6. Указ Президента Российской Федерации от 19 апреля 2001 года № 450 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта»
  7. Указ Президента РФ от 6 января 1997 года № 1 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XXVI летних Олимпийских игр 1996 года»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Ազնավուրյան» հոդվածին։