Կարիկի և Վալյայի անհավանական արկածները
«Կարիկի և Վալյայի անհավանական արկածները» (ռուս.՝ Необыкновенные приключения Карика и Вали), գրող Յան Լարիի գիրքը[1], որը պատմում է երեխաների անհավանական ճանապարհորդության մասին։ Զվարճալի արկածային ձևով գրողը պատմում է բույսերի և միջատների մասին։ Գրել է 1937 թվականին, վերահրատարակվել է մի քանի անգամ։ 1987 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, իսկ 2005 թվականին` համանուն մուլտֆիլմը։
Կարիկի և Վալյայի անհավանական արկածները ռուս.՝ Необыкновенные приключения Карика и Вали | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Yan Larri? |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակչություն | Детская литература |
Հրատարակվել է | 1937 |
Թվային տարբերակ | lib.ru/TALES/LARRI/karri.txt |
Սյուժե խմբագրել
Կարիկը[2] և Վալյան քույր և եղբայր են։ Վալյան թեթևամիտ և լալկան է, իսկ Կարիկը համարձակ է և ունի հումորի զգացում։
Մի օր պրոֆեսոր Իվան Ենոտովը մի էլիքսիր է ստեղծում և կանչում երեխաներին մասնակցելու դրա առաջին փորձարկմանը։
Լաբորատորիա հասնելով` երեխաները չեն գտնում պրոֆեսորին և խմում են էլիքսիրը` մտածելով, որ դա լիմոնադ է (էլիկսիրը հաճելի հոտ ուներ և համեղ էր, ինչպես գազավորված ըմպելիքը)։ Էլիքսիրի ազդեցությամբ նրանք հարյուր անգամ փոքրանում են։ Նրանք բարձրանում են պատուհանի գոգին ընկած սատկած ճպուռի վրա հուսալով, որ պրոֆեսորը կվերցնի ճպուռին և կտեսնի նրանց մանրադիտակով, սակայն հանկարծ պարզվում, որ ճպուռը ողջ է և թռչում է` նրանց իր հետ տանելով։ Վերադառնալով լաբորատորիա` պրոֆեսորը նկատում է, որ գրեթե ամբողջ էլիքսիրը խմել են։ Նա հասկանում է, թե ինչ է պատահել և սկսում է փնտրել երեխաներին` իր հետ վերցնելով մեծացնելու փոշին։ Խոտերի մեջ թաքցնելով փոշիով տուփը և ձողով նշելով դրա տեղը` պրեֆեսորը խմում է մնացած էլիքսիրը և գնում է երեխաներին փնտրելու խոտերի մեջ։ Ի վերջո դա նրան հաջողվում է, նրանք գնում են մեծացնող փոշով արկղի մոտ։ Բայց նրանք չգիտեն, թե որքան սարսափելի և հետաքրքիր արկածներ են նրանց սպասում...
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գիրքը «Альдебаран» գրադարանում»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-31-ին։ Վերցված է 2019-02-05
- ↑ Ամբողջական անունն Օսկա է, որը հնչում է միայն ֆիլմում, իսկ գրքում չի հիշատակվել
Արտաքին հղումներ խմբագրել
- Повесть на сайте «Лаборатория фантастики» (классификатор, аннотация, лингвоанализ, издания)