Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)

«Կարիբյան ծովի ծովահենները» (անգլ.՝ Pirates of the Caribbean), արկածային ֆիլմաշար է, որի ռեժիսորներն են Գոռ Վերբինսկին (1-3) և Ռոբ Մարշալը (4)։ Բոլոր մասերի սցենարի հեղինակներն են Թերի Ռոսսիոն և Թեդ Էլիոտը, իսկ պրոդյուսերը՝ Ջերրի Բրուքհայմերը։ Walt Disney Pictures ընկերությունը սկսել է նկարահանվել ֆիլմը Դիսնեյլենդ զբոսայգիներում նույնանուն խաղահրապարակներ բացելուց հետո։ Գլխավոր՝ Ջեք Ճնճղուկի դերում հանդես է գալիս Ջոնի Դեփը։

Կարիբյան ծովի ծովահենները
Երկիր ԱՄՆ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ և ծովահենային ֆիլմ
Թվական2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳոռ Վերբինսկի
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակԹերի Ռոսիո
ԴերակատարներՋոնի Դեփ
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Պաշտոնական կայքէջ
 Pirates of the Caribbean Վիքիպահեստում

Առաջին ֆիլմի վերնագիրն է «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», որի պրեմիերան կայացավ 2003 թվականին։ Ֆիլմը ունեցավ մեծ հաջողություն, որի հետևանքով Walt Disney Pictures կինոընկերությունը որոշում կայացրեց շարունակել նկարահանումները[1]։ Երկրորդ մասի նկարահանումները ավարտվեցին 2006 թ. մարտի 1-ին։ Ֆիլմը ստացավ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» վերնագիրը, և ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան 1 միլիարդ դոլարի շահույթ բերեց[2]։ Այդ ցուցանիշով ֆիլմը 2006 թ. ամենաշահույթաբեր ֆիլերի ցանկում զբաղեցրերց երրորդ տեղը։ Երրորդ ֆիլմի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» նկարահանումները ավարտվեցին 2007 թ. հունվարի 10-ին, որի շահույթը կրկնապատկեց նախկին ֆիլմի եկամուտը, հավաքելով արդեն 2 միլիարդ դոլար[3]։ 2008 թվականին Ջոնի Դեփը երկարացրեց ֆիլմաշարում նկարահանումները շարունակելու համար պայմանագիրը։ ֆիլմի համար։ 2010 թ. հունիսի 15-ին Հավայան կղզիներում սկսվեցին չորրորդ՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմի նկարահանումները, և ավարտվեցին նույն թվականի նոյեմբերի 19-ին[4][5]։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2011 թվականի մայիսի 20-ին։ Նաև հաստատվեց ևս երկու ֆիլմ նկարահանելու որոշումը[6]։

Ֆիլմեր խմբագրել

  1. 2003 - Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը
  2. 2006 - Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը
  3. 2007 - Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին
  4. 2011 - Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին
  5. 2017 - Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Los Angeles: The Voyage Begins». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Chapter 7 - Return to The Bahamas». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Chapter 17 - Aloha Oe: Hawaii Farewell». Production Notes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. Chmielewski, Dawn C. «Not even Bruckheimer movies can escape budget cuts». Los Angeles Times.
  5. JERRY BRUCKHEIMER: Officially wrapped PIRATES
  6. «Disney will set sail for 'Pirates of the Caribbean' 5 & 6 back-to-back».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)» հոդվածին։