Կարեն Մարգարյան (ծանրորդ)

Կարեն Մարգարյան (ապրիլի 26, 2001(2001-04-26)), հայ ծանրորդ[1]։ 2018 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում, 77 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, որոնք տեղի են ունեցել Բուենոս Այրեսում, Արգենտինա[2]։

Կարեն Մարգարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 26, 2001(2001-04-26) (22 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Կարեն Մարգարյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 26-ին Էջմիածին քաղաքում։ Սովորել է Գեղակերտի դպրոցում։ Հաճախում է Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի դպրոց։ 2016 թվականին Լեհաստանում Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին հորիզոնականը և ստացել «Լավագույն մարզիկ» կոչումը։

2018 թվականին Իտալիայում կրկին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և գրավել առաջին հորիզոնականը։ Նույն տարում Բուենոս Այրեսում մասնակցել է պատանեկան Օլիմպիական խաղերին, որտեղ դարձել է չեմպիոն։

2019 թվականին Բուխարեստում կայացած ծանրամարտի մինչև 23 տարեկանների և պատանիների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել ձգում վարժությունում՝ 81 կգ քաշով[3]։

Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ Ազատ ժամանակ զբաղվում է նաև լողով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ սպորտի ապագա աստղերը. Կարեն Մարգարյան». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Margaryan and Belkhir win epic battles for weightlifting gold - Olympic News». International Olympic Committee (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Results Book» (PDF). 2019 European Junior & U23 Weightlifting Championships. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Մարգարյան (ծանրորդ)» հոդվածին։