Կարեն Գրիգորյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)

Կարեն Հակոբի Գրիգորյան (օգոստոսի 2, 1985(1985-08-02), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուս հասարակական և քաղաքական գործիչ։

Կարեն Գրիգորյան
ռուս.՝ Карен Акопович Григорян
Դրոշ
Դրոշ
"Մարդու իրավունքների և օրինականության կոմիտեի" միջտարածաշրջանային հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ
 4 ապրիլի 2017 թվական
Դրոշ
Դրոշ
Համառուսաստանյան քաղաքական Հայրենիք կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի նախագահ
 4 նոյեմբերի 2018 թվական
Դրոշ
Դրոշ
Աստրախանի մարզի նահանգապետի խորհրդական
 29 հոկտեմբերի 2019 թվական
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) 2009-2016,
Կրթություն՝ Մոսկվայի պետական մեքենաշինական համալսարան
Մասնագիտություն՝ Մենեջմենթ
Ծննդյան օր օգոստոսի 2, 1985(1985-08-02) (38 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, ԽՍՀ Վրաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Կայք՝ ruskomitet.ru/predsedatel
 
Պարգևներ

ՌԼԴԿ Պատվո շքանշան

Կենսագրություն խմբագրել

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 2-ին Թբիլիսի քաղաքում, Վրաստան[1]։

  • 2005-2009 թթ. եղել է անհատ ձեռնարկատեր։
  • 2008-2009 թթ. ժամկետային զինվորական ծառայության է անցել ռուսական բանակում[1]։

Կրթություն խմբագրել

2015 թ. — Մոսկվայի պետական մեքենաշինական համալսարան,մասնագիտություն՝ «Մենեջմենթ»[1]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։

Գործունեություն խմբագրել

2009 թվականից մինչև 2016 թվականի հունիս ամիսը Գրիգորյանը անդամակցել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը,իսկ արդեն 2016 թվականի հուլիսին լքել այն քաղաքական հայացքների անհամատեղելության պատճառով։ 2009-2012 թթ. եղել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն Աստրախանի տարածաշրջանային բաժանմունքի Խարաբալինի տեղական բաժանմունքի համակարգողը, իսկ արդեն 2012-ից մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն Աստրախանի տարածաշրջանային բաժանմունքի երիտասարդության հետ աշխատանքի համակարգողի տեղակալը[1] (ռուս.):

2013 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության Աստրախանի քաղաքային բաժանմունքի համակարգողը, իսկ արդեն 2015 թվականից մինչև 2016 թվականը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության Աստրախանի տարածաշրջանային բաժանմունքի համակարգողն է հանդիսացել։ 2017 թվականի ապրիլից մինչ այժմ Գրիգորյանը հանդիսանում է "Մարդու իրավունքների և օրինականության կոմիտեի" միջտարածաշրջանային հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահը[1] (ռուս.):

2014 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի սեպտեմբեր հանդիսացել է ՝ Աստրախանի մարզի հինգերորդ գումարման Պետական Դումայի պատգամավոր[1]։

2018 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր հանդիսացել է Աստրախանի մարզի նահանգապետի Ա.Ա.Ժիլկինի խորհրդականը։ 2018 թվականի նոյեմբերից Գրիգորյանն արդեն ընտրվել է Համառուսաստանյան քաղաքական Հայրենիք կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի նախագահ[1]։

2019 թվականի նոյեմբերից նշանակվել է Աստրախանի մարզի նահանգապետ Ի.Յու.Բաբուշկինի խորհրդականը[2]։ 2019 թվականի նոյեմբերից նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Ա.Ա.Ժուրավլևի օգնականը Պետական Դումայում աշխատանքի գծով[1]։

Պարգևներ խմբագրել

  • 2015 թվականին պարգևատրվել է «ՌԼԴԿ Պատվո շքանշանով»[3]։
  • 2016 թվականին պարգևատրվել է Աստրախանի մարզի դումայի պատվոգրով ՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և Աստրախանի մարզի Օրենսդրության զարգացման գործում անձնական մեծ ներդրման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Կարեն Գրիգորյանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  2. «Հայրենիք կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի նախագահ՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է մարզպետի խորհրդական».
  3. «Աստրախանի մարզի Դումայի պաշտոնական կայքէջ` <<Կարեն Հակոբի Գրիգորյանի կենսագրությունը>>». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել