Կարեն Բաբուրյան
հայ քաղաքական գործիչ
Կարեն Զարմայրի Բաբուրյան (հուլիսի 2, 1954, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2011, Արարատ, Արարատի մարզ, Հայաստան), իրավաբան, քաղաքական, պետական գործիչ։
Կարեն Բաբուրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1954 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 8, 2011 (57 տարեկան) |
Մահվան վայր | Արարատ, Արարատի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան և Արցախ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Արցախի Հանրապետության Նախագահ և Արցախի Ազգային Ժողովի նախագահ |
Կենսագրություն
խմբագրել- 1971 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը,
- 1980 թվականին ավարտել է Բաքվի Կիրովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,
- 1980-1991 թվականներին աշխատել է ժողովրդական պատգամավորների ԼՂ Մարզային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես հրահանգիչ, նախագահի օգնական, կազմհրահանգչային բաժնի վարիչ,
- 1992 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պետական շինարարության, իրավունքի և օրինականության մշտական հանձնաժողովի նախագահ,
- 1993 թվականին զբաղեցրել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարի, այնուհետեւ՝ նախագահի պաշտոնը,
- 1994 թվականին ԼՂՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է ԱԺ նախագահ
- 1997 թվականին նշանակվել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար,
- 1997 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականը աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի վարիչ, այնուհետև՝ որպես ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ,
- 2001-2008 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը,
- 2008 թվականի մայիսից զբաղեցրել է ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը
- 2011 թ.-ի հուլիսի 8-ին մահացել է սրտի կաթվածից՝ ԼՂՀ գնալու ճանապարհին՝ Արարատի հիվանդանոցում։
1994 թվականի մայիսի 4-ին Բիշքեկում, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պատվիրակության ղեկավար, մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին, ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |