Կարեն Բաբայան (մաշկավեներաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Բաբայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Ռշտունու Բաբայան (հոկտեմբերի 30, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2021, Երևան, Հայաստան), հայ մաշկավեներաբան, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003)։
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1947 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 31, 2021 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մահվան պատճառ | Կորոնավիրուսային վարակ COVID-19[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1971) |
Մասնագիտություն | մաշկավեներաբան առողջապահության կազմակերպիչ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1971 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1972 թվականից աշխատում է ԵԲԻ մաշկավեներաբանության ամբիոնում (1998 թվականից՝ վարիչ), միաժամանակ, 1993 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակների ԳԲԿ տնօրեն։ ՀՀ մաշկավեներաբանական ընկերակցության (1972 թվականից), Սեռավարակների դեմ պայքարի միջազգային միության (2004 թվականից) անդամ։ 1987-1993 թվականներին Երևան քաղաքի, 1993 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մաշկավեներաբան[2]։
Աշխատանքները վերաբերում են սնկաբանության, էլեկտրոնային մանրադիտման, մաշկային հիվանդությունների, վարակիչ մաշկախտերի, սեռավարակների տարածվածության, համաճարակաբանության և կանխարգելման, սեռական գիտելիքների տարածման խնդիրներին։
Համահեղինակ է «Սեռական բառարանի» (2003), «Սիֆիլիս» (1999) ատլասի։
Մահացել է կորոնավիրուսից, 2021 թվականի հոկտեմբերի 31-ին[3]։
Անդամակցություն
խմբագրել- Սեռավարակների դեմ պայքարի միջազգային միության անդամ (2004)։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ Մխիթար Հերացու մեդալ (2002)
Երկեր
խմբագրել- Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, Ե., 1992։
- Մաշկային և սեռափոխանցվող հիվանդությունների լաբորատոր ախտորոշումը, Ե., 1997 (համահեղինակ)։
- Սեռական առողջություն և սեռավարակների կանխում, Ե., 2000։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://news.am/arm/news/670106.html
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կորոնավիրուսից մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը». news.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.