Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ - հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սիրիահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։

Կարո Քահքեջյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1962(1962-03-24)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էհունիսի 26, 1993(1993-06-26) (31 տարեկան)
Մահվան վայրՄաղավուզ, Թարթառի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Սիրիա և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ
 Garo Kahkejian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1978 թվականին տեղափոխվել է Գերմանիա, սովորել ճարտարապետություն Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ Ապա հաստատվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկել է Հայաստան օգնելու նպատակով։ Շահե Ա. Աճեմյանի հետ կազմել է Խաչակիրներ ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է Հայաստանի Արարատի, Տավուշի, Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։

Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը[1]։

  Մենք ֆետայի կոչուելու պատիւին արժանացանք, ուշադիր պէտք է ըլլանք որ մեր վրայ խօսք չի գայ[2]
- Կարո Քահքեջյան
 
  Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով...բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք[2]
- Կարո Քահքեջյան
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կարո Քահքեջյան հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։