Բացել գլխավոր ցանկը

Կարապետ Փաշայան (1864, Կ.Պոլիս- 1915, Մեծ եղեռնի զոհ), հասարակական, քաղաքական, ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Մասնագիտությամբ՝ բժիշկ (ակնաբույժ

Կարապետ Փաշայան
Ծնվել է1864
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրԱյաս, Անկարա, Թուրքիա
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և բժիշկ
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

ԿենսագրությունԽմբագրել

Կարապետ Փաշայանը 1888 թվականին ավարտել է Կ. Պոլսի բժշկական վարժարանը։ Որպես բժիշկ աշխատել է Բալուում, Մալաթիայում։ 1890 թվականին Բագառիճում հայդուկային խմբեր կազմակերպելու համար բանտարկվել է, բայց լոկ պատահաբար խուսափել է խիստ պատժից։ 1890 թվականին նորից բանտարկվել է զինված խմբեր կազմակերպելու և զինամթերք պահելու մեղադրանքով։ Դատավարությունը տևել է շուրջ 2 տարի և ավարտվել մահապատժի դատավճռով, բայց, շնորհիվ Անգլիայի դեսպանի տիկնոջ միջնորդության, ներվել է։ 1895 թվականին անցել է Պարսկաստան, որտեղ աշխատել է որպես պալատական բժիշկ։ Օգտագործել է իր լայն հնարավորությունները՝ օգնելու իրանահայ գաղութին (այստեղ նրան շնորհվել է «Խան» տիտղոսը)։ 1903-1906 թվականներին աշխատել է Եգիպտոսում։ Ալեքսանդրիայում իր միջոցներով հիմնել է դպրոց և տպարան։ 1908 թվականին երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, ընտրվել է օսմանյան պառլամենտի, նաև Ագգային ժողովի երեսփոխան։ 1915 թվականին, ի թիվս այլ հայ մտավորականների, Փաշայանը ձերբակալվել է, բանտարկվել Այաշի բանտում և շուտով սպանվել։ Գրել է մի շարք գիտական աշխատություններ, նաև գրական ստեղծագործություններ։

ԵրկերԽմբագրել

  • Ժողովրդի բարեկամները, ԿՊ, 1909։

ԳրականությունԽմբագրել

  • «Մեծ եղեռնի նահատակ բժիշկները», Կարոյան Գ. Ա, , Բոստոն, 1957, էջ 24-36։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։