Կարապետ Տուղրեմաճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Տուղրեմաճյան հայտնի է նաև Վահան Մանվելյան անունով, (1870-ական թթ. 1-ին կես - Բուլղարիա, 1904), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Գործել է Կոստանդնուպոլսում։ «Բանկ Օտոմանի» միջադեպից հետո (օգոստոս, 1896) մեկնել է Բուլղարիա և աշխատել որպես ուսուցիչ։ 1901 թվականին եկել է Արևմտյան Հայաստան (Վան, Սասուն)։ 1902-1904 թվականներին եղել է Դաշնակցության Սասունի լիազոր ներկայացուցիչը։ Լինելով ընդհանուր ապստամբության կողմնակից՝ ձգտել է յուրաքանչյուր գյուղում ստեղծել մարտական ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում կապահովեին գյուղի ինքնապաշտպանությունը։ 1904 թվականի Սասունի ապստամբության փաստացի հրամանատարներից էր։ Զոհվել է ապստամբությունից հետո, Գելիեգուզան-Մուշ ճանապարհին։
Կարապետ Տուղրեմաճյան | |
---|---|
Ծնվել է | ենթդ․ 1870 կամ 1870[1] |
Ծննդավայր | Իզմիթ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 16, 1904 |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիդայի |
Կուսակցություն | ՀՅԴ |
Գրականություն
խմբագրել- «Նշխարներ» (Վահան Մանվելյան), «Ֆիլիպե», 1907
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |