Կարապետ Սիմոնի Ութուճյան (հոկտեմբերի 27, 1823(1823-10-27), Բալաթ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - 1904[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]), հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, մանկավարժ, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի պարագլուխ։ Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում, այնուհետև ավարտել Փարիզի Ավետարանական բարձրագույն վարժարանը (1851)։ 1852 - 1884 թվականներին Կ․ Պոլսում հրատարակել է «Մասիս» պարբերականը[3][4]։ 1850-ական թթ․ ծավալված «գրաբար-աշխարհաբար» գրապայքարում պաշտպանել է աշխարհաբարը, գրել այդ լեզվով հոդվածներ։

Կարապետ Ութուճյան
արմտ. հայ.՝ Կարապետ Իւթիւճեան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1823(1823-10-27)
ԾննդավայրԲալաթ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1904[1][2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան[2]
Մասնագիտությունհասարակական գործիչ, քաղաքական գործիչ, խմբագիր և ուսուցիչ
ԱշխատավայրՄասիս[2]

Ութուճյանը քաղաքական հարցերում չափավոր դիրք է գրավել, արձանագրելով հայ ժողովրդի ողբերգական վիճակը թուրքական բռնատիրության պայմաններում՝ նա միաժամանակ դատապարտել է ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումները, քննադատել արևմտահայ ազատամիտներին, մերժել ազգային-ազատագրական պայքարի Ստ․ Ոսկանյանի առաջադրած ծրագրերը։ 1859 թվականի մայիսին ընտրվել է Ազգային սահմանադրությունը նախապատրաստող հանձնախմբի անդամ, պաշտպանել սահմանադրությունը, սակայն դեմ է արտահայտվել սահմանադրական շարժմանը՝ վախենալով դրա ծավալումից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 201.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՍԻՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  4. «Համահայկական թվանշային գրադարան».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Ութուճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։