Կարապետ Մեծատուրյան
Կարապետ Միհրանի Մեծատուրյան (դեկտեմբերի 9, 1909, Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 31, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960 թ.)։
Կարապետ Մեծատուրյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1909 |
Ծննդավայր | Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 31, 1966 (56 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1934) և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941) |
Ստեղծագործություն(ներ) | Փակ շուկա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1934 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, 1941 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականին մեկնում է ռազմաճակատ և մասնակցում Հայրենական մեծ պատերազմին: 1947-1966 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ինստիտուտում[1]։
Մասնակցել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների: Եղել է Հայաստանի նկարիչների միության քանդակագործական բաժանմունքի նախագահ, գեղարվեստական ֆոնդի հայկական բաժանմունքի նախագահ և նկարիչների միության կուսկազմակերպության քարտուղար:
Պարգևատրվել է ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով:
ՍտեղծագործություններԽմբագրել
Ստեղծագործել է հաստոցային, մոնումենտալ և դեկորատիվ քանդակագործության բնագավառներում։
- «Պարող աղջիկներ» շատրվան, բրոնզ, Ջերմուկ
- Երևանի կենտրոնական շուկայի (Մաշտոցի պողոտա) գլխավոր մուտքի զարդաքանդակներ 1952 թ., բրոնզ
Դիմաքանդակներ՝
- Արա Բեքարյան (1952 թ., ֆելզիտ, ՀԱՊ)
- Սեդրակ Առաքելյան (1954 թ., բրոնզ, ՀԱՊ)
- Մեդեա Աբրահամյան (1960 թ., գիպս)
- Խաչատուր Եսայան (1963 թ., մարմար, ՀԱՊ)
ՊատկերասրահԽմբագրել
«Պարող աղջիկներ» շատրվանը Ջերմուկում
Երևանի կենտրոնական շուկայի (Մաշտոցի պողոտա) գլխավոր մուտքի զարդաքանդակներ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007