Կարապետ Մատինյան (1897, Ղզըլ-Չախչախ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1938), հայ պետական աշխատող։

Կարապետ Մատինյան
Ծնվել է1897
ԾննդավայրՂզըլ-Չախչախ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել է1938
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպետական ծառայող
ԱշխատավայրՀարավկովկասյան երկաթուղի և Արթիկտուֆ կոմբինատ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1897 թվականին Կարսի մարզի Ղզըլ-Չախչախ գյուղում։ 1916 թվականին զորակոչվել է ռուսական կայսերական բանակ։ Ռազմական ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան, 1918-1924 թվականներին աշխատել հայկական երկաթուղում, իսկ 1926 թվականին նշանակվել է Երկաթուղու շահագործման բաժնի պետի տեղակալ, 1927-1928 թվականներին աշխատել է Անդրկովկասյան երկաթգծի 3-րդ տեղամասի Հայաստանի լիազոր։ Դրանից հետո աշխատել է «Արտիկտուֆ» տրեստում ինչպես կառավարիչ։ 1933-1936 թվականներին եղել է Երևանի քաղխորհրդի նախագահը[1], դրանից անմիջապես հետո 1936 թվականին նշանակվել Դավալուի (այժմ՝ Արարատի մարզի Արարատ գյուղի) ցեմենտի գործարանի տնօտեն։ 1938 թվականին դատապարտվել և գնդահարվել է[2], 1956 թվականին արդարացվել է[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել