Կարապետ Եզյան
Կարապետ Հարությունի Եզյան (սեպտեմբերի 5, 1835[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 31, 1905[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), բանասեր, պատմաբան, բարերար, ազգային-պահպանողական։
Կարապետ Եզյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1835[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 31, 1905[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1][3] և Սանկտ Պետերբուրգի համալսարան[1] |
Մասնագիտություն | բանասեր և պատմաբան |
Կյանք և գործունեություն
խմբագրելԿարապետ Եզյանը ծնվել 1835 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Մոսկվայում։ Ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա՝ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժինը։ Պաշտոնավարել է ներքին գործերի, ապա՝ լուսավորության նախարարություններում։ 1886 թվականին այցելել է Կարինի Սանասարյան վարժարան, հովանավորել այն և Նոր Նախիջևանի Գոգոյան, Թիֆլիսի Հովնանյան միջնակարգ օրիորդաց դպրոցները։ Զբաղվել է Սանասարյան և Իզմիրյան կտակների իրականացմամբ, նյութապես օժանդակել Ղևոնդ Ալիշանի «Այրարատ» և «Սիսական» աշխատությունների հրատարակությանը։
Աշխատություններ
խմբագրելԱռաջաբաններով, ծանոթագրություններով հրատարակել է Ղևոնդի «Պատմություն»-ը (1887 թվական), Հովհան Դարդելի «Ժամանակագրություն հայոց»-ը (1891 թվական) և այլն։ «Ներքին կյանք հին Հայաստանի» (1859 թվական) աշխատության համար ստացել է արևելյան լեզուների մագիստրոսի գիտական աստիճան։
«Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ»
խմբագրելՀիմնական աշխատությունն է «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898 թվական) ուսումնասիրությունը։ Գրքի առաջաբանը պատմական տեսություն է ռուսական կառավարության՝ հայերի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ՝ Պետրոս Մեծի ժամանակաշրջանից մինչն XIX դար։ Աշխատության երկրորդ մասում զետեղված են վավերագրեր, որոնք վերցված են տարբեր դիվանատներից և վերաբերում են 1698-1736 թվականներին։ Եզյանը, որոշակի տեղ հատկացնելով հայ ժողովրդի դերին ռուս-հայկական հարաբերություններում, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն է տվել անհատների գործունեությանը և կրոնական գործոնին։
Երկեր
խմբագրել- Внутренняя жизнь древней Армении ,Санкт-Петербург, 1859.
- Сношения Петра Великого с армянским народом, Санкт-Петербург, 1898.
- Ս. Էջմիածնի Մայր աթոռի և Ռուսաց կառավարութեան յարաբերութիւնների ծագումը, Թիֆլիս, 1904։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.georgianencyclopedia.ge/ka/form/3108
- ↑ Эзов, Герасим Артемьевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 898.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Եզյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 486)։ |