Կարապետ Ավագյան

հայ ջութակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Կարապետ (Կարպիս) Գալուստի Ավագյան (նոյեմբերի 1, 1908(1908-11-01)[1] կամ սեպտեմբերի 1, 1908(1908-09-01)[2], Վառնա, Բուլղարիա[1][2] - հուլիսի 11, 1967(1967-07-11)[1][2], Բուխարեստ, Ռումինիա[1][2]), հայ ջութակահար, մանկավարժ։

Կարապետ Ավագյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1908(1908-11-01)[1] կամ սեպտեմբերի 1, 1908(1908-09-01)[2]
Վառնա, Բուլղարիա[1][2]
ԵրկիրFlag of Romania (1965–1989).svg Ռումինիա
Մահացել էհուլիսի 11, 1967(1967-07-11)[1][2] (58 տարեկան)
Բուխարեստ, Ռումինիա[1][2]
Մասնագիտությունջութակահար և երաժշտության դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան[1][2]
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան[1]

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է սեպտեմբերի 1-ին 1908 թվականին, Վառնայում (Բուլղարիա)։ Ավարտել է Բուխարեստի պետական կոնսերվատորիան։ 1940-1948 թվականներին եղել է Զինվորական երաժշտական ինստիտուտի, 1949 թվականից Չ. Պորումբեսկուի անվան պետական կոնսերվատորիայի (Բուխարեստ) պրոֆեսոր, 1962 թվականից՝ նաև լարային գործիքների ամբիոնի վարիչ։ Հրատարակել է ջութակի նվագի կատարելագործման ձեռնարկ։ Նրան աշակերտել են ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից եկած ջութակահաբներ։ Ավագյանը եղել է Պյոտր Չայկովսկու, Ջ. էնեսկուի անվան միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, հրավիրվել է ջութակի դասընթացներ վարելու Սիենայում (Իտալիա) և Ստոկհոլմում։ Երաժշտական մշակույթին մատուցած ծառայությունների համար Ավագյանը պարգևատրվել է ՌՍՀ շքանշաններով։ Նա իր մասնակցությունն է բերել նաև հայ գաղթավայրի մշակութային միջոցառումներին։ 1969 թվականից, Բուխարեստում, Ավագյանի ապրած տանը, բացվել է տարբեր երկրների ու ժամանակների գեղարվեստական հազվագյուտ առարկաների՝ նրա հավաքածուի ցուցահանդես-թանգարանը։ Գրել է աշխատություններ Կրեյցերի, Ռոդեի, Ֆիորիլոյի, Սազասի, Ի. Բախի, Ջորջե Էնեսկուի ստեղծագործությունների վերաբերյալ։ Մահացել է 1967 թ. հուլիսի 11-ին, Բուխարեստում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 600.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600