Կարապետ Ադրիանացի
Կարապետ Ադրիանացի (1630[1], -), հայ տպագրիչ-հրատարակիչ, թարգմանիչ։
Կարապետ Ադրիանացի | |
---|---|
Ծնվել է | 1630[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Սովորել է Ուշիի Սուրբ Սարգիս վանքի դպրոցում, վանահայր Ոսկան Երևանցու մոտ։ 1661 թ.-ին վերջինս ուղարկել է Ամստերդամ, ուր ստանձնել է էջմիածնի և Սարգսի անվան հայկական տպարանի ղեկավարությունը՝ լույս ընծայելով երկու Սաղմոսարան և ժամագիրք։
1664 թ.-ից աշխատել է Ամստերդամ եկած Ոսկան Երևանցու հետ, որպես նրա օգնական՝ մասնակցել է 15 անուն գրքերի, այդ թվում՝ Շարակնոցի, Աստվածաշնչի, Առաքել Դավրիժեցու «Պատմության», Վարդան Այգեկցու «Աղվեսագրքի» հրատարակմանը։
1669 թ.-ին հայկական տպարանը Ամստերդամից տեղափոխվել է Լիվոռնո, ուր հրատարակել է երեք կրոնական գիրք։ 1672 թ.-ին տպարանը փոխադրվել է Մարսել, իսկ նա, անջատվելով հայ հրատարակչական խմբից, մնացել է Լիվոռնոյում։ Որոշ ժամանակ եղել է Լիվոռնոյի հայ համայնքի քահանա։ Թարգմանած գրքերից է «Վարդապետութիւն քրիստոնէական»։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 305)։ |