Կարապածաղիկ հովանոցավոր

բույսերի տեսակ
Կարապածաղիկ հովանոցավոր
Կարապածաղիկ հովանոցավոր
Կարապածաղիկ հովանոցավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Կարապածաղկազգիներ (Butomaceae)
Ցեղ Կարապածաղիկ (Butomus)
Տեսակ Կարապածաղիկ հովանոցավոր (B. umbellatus)
Միջազգային անվանում
Butomus umbellatus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Կարապածաղիկ հովանոցավոր (լատ.՝ butomus umbellatus), կարապածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

ՆկարագրությունԽմբագրել

Հաստ հորիզոնական կոճղարմատով ջրաճահճային բազմամյա խոտաբույս է։ 50-120 սմ բարձրությամբ, անտերև ցողունն ունի գլանաձև տեսք։ Երկար արմատամերձ տերևների հիմքային մասը եռանիստ է, վերին հատվածները՝ տափակ լայն տերևապատյաններով։ Մուգ ձիթապտղականաչ փայլուն տերևներն ունեն լավ արտահայտված օդատար խոռոչներ։ Պարզ բազմածաղիկ հովանոցներում, որոնք տեղակայված են ցողունի գագաթին, հավաքված են բազմաթիվ կանոնավոր երկսեռ վեցանդամ ծաղիկները։ Ծաղկապատը կազմված է խոշոր սպիտակ կամ կարմրավուն պսակակերպ թերթիկներից։ Ծաղիկները բացվում են տարաժամկետ։ Եռանկյուն նշտարաձև, սրածայր թաղանթանման ծաղիկները տեղակայված են հովանոցի հիմքում։ Բազմաթիվ կողավոր շագանակագույն սերմերով կաշվեկերպ շագանակագույն բազմատերևիկները նույնպես ունեն օդատար խոռոչներ։ Գեղազարդային և մեղրատու բույս է[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է լեռնային գոտիների ճահճոտ վայրերում, լճերի և գետերի ափերին։ Տարածված է Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Արցախում[1]։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատները, տերևներն ու սերմերը։ Սերմերի եփուկն օգնում է այտուցների, ջրգողության բուժման համար[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689