Կարակալպակերեն
Կարակալպակերեն, կարակալպակների լեզուն։ Պատկանում է թուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Կարակալպակյան Հանրապետությունում, մասամբ Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում և Աֆղանստանում։ Խոսողների թիվը՝ 583 410 (2010[3])։ Ներկայանում է հյուսիսարևելյան և հարավարևմտյան բարբառներով։ Թյուրքական չ և շ և ս փոփոխությունը, որ բնորոշ է կարակալպակերենին, նրան մերձեցնում է նողայերենին և ղազախերենին։ Գրական կարակալպակերենը ձևավորվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո։ Գրությունը մինչև 1928 թվականը՝ արաբագիր, 1928-1940 թվականներին՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Kipchak-Nogai?[1] |
Երկրներ | ![]() |
Խոսողների քանակ | 583 410 մարդ (2010)[2] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն և կյուրեղագիր |
IETF | kaa |
ԳՕՍՏ 7.75–97 | кал 275 |
ISO 639-2 | kaa |
ISO 639-3 | kaa |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Glottolog / H. Hammarström, R. Forkel, M. Haspelmath — Max Planck Institute for Evolutionary Anthropology.
- ↑ Ethnologue — 25 — Dallas, Texas: SIL International, 2022.
- ↑ «Karakalpak»։ Ethnologue։ Վերցված է 2016-03-12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 295)։ |